Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ)
Քաղաքականություն

«Մեկը մյուսի հետևից հանցանք գործելով՝ վարչախումբը հետապնդում է մեկ նպատակ՝ անձնական իշխանության պահպանումը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի գործող իշխանությունները սիրում են հաճախակի կրկնել, թե Հայստանը դարձրել են «ժողովրդավարության բաստիոն», թե եվրոպական արժեքներին են դավանում, թե «խոնարհվում են» ՀՀ քաղաքացիների առջև, իբր սիրում են նրանց:

Սակայն մի կողմից՝ յուրաքանչյուր քաղաքացի ամենօրյա ռեժիմով տեսնում է հակառակը, մյուս կողմից՝ փաշինյանական այդ թեզերի հետ համաձայն չէ Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնությունը: Դե, բացառությամբ ՔՊին կից մի երկու «կուսակցությունների»: Նախօրեին կոշտ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալմայոր Արշակ Կարապետյանի հիմնադրած «Համահայկական ճակատ» կուսակցությունը՝ արձանագրելով, որ իրականում մեր երկրում կոպտորեն ոտնահարվում է Սահմանադրությունը, անտեսվում են մարդու հիմնարար իրավունքները, սահմանափակվում է խոսքի ազատությունը, ճնշվում է ցանկացած այլակարծություն, ոչնչացվում է քաղաքական և տնտեսական ինքնիշխանությունը։

«Մեկը մյուսի հետևից հանցանք գործելով՝ վարչախումբը հետապնդում է միակ նպատակը՝ անձնական իշխանության պահպանումը: Այս նպատակին հասնելու համար վարչապետն ու իր շրջապատը պատրաստ են վաճառել հայոց պետականությունը, դավաճանել հայկական խորհրդանիշները, հանձնել բուն հայկական հողերը, անտեսել մեր քրիստոնեական հավատն ու ազգային արժեքները, անտեսել բարեկամ պետությունների և ժողովուրդների հետ պատմականորեն ձևավորված հարաբերությունները: Ի շահ իրենց կուրատորների` նրանք սիստեմատիկորեն ոչնչացնում են հանրապետության տնտեսական հիմքերը»,-նշվում է հայտարարության մեջ: Կուսակցությունը նաև կարծիք է հայտնում, որ սեփական ժողովրդի նկատմամբ հալածանքները դարձել են ժամանակակից հայ հասարակության նորմը. «Նրանց գործողությունները մարդկանց մեջ վախ են ներշնչում սեփական ապագայի և իրենց երեխաների ապագայի համար, ծնում են ճակատագրական անտարբերություն և հայրենիքը լքելու ցանկություն: Դա տեղի է ունենում ռազմական էսկալացիայի իրական սպառնալիքի պայմաններում»:

«Համահայկական ճակատ» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության ղեկավարությունից պահանջում է «անհապաղ միջոցներ ձեռնարկել ազգային անվտանգության ապահովման և տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ, դադարեցնել սեփական ժողովրդի նկատմամբ հալածանքները, ազատ արձակել մտացածին պատրվակներով դատապարտված բոլոր քաղբանտարկյալներին և սպաներին, դադարեցնել ընդդիմության հետապնդումը քաղաքական դրդապատճառներով, այդ թվում` «Համահայկական ճակատ» կուսակցության անդամների և նրա առաջնորդ Արշակ Կարապետյանի նկատմամբ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում