Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է
Քաղաքականություն

Հակառուսականության նոր ալիք Հայաստանում

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է արտգործնախարարություն։ Նրան բողոքի նոտա են հանձնել հունվարի 12-ին Ռուսաստանի համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել են արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ հայտնել է, թե Կիսելյովի հաղորդումն առաջիկայում արգելափակվելու է Հայաստանի տարածքում։

Ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված ռեպորտաժը ՀՀ իշխանությունների համար ևս մեկ պատրվակ է դարձել հակառուսական ալիք բարձրացնելու։ Այն, որ Կիսելյովն ու մյուս քարոզիչները պակաս գործ չեն անում Հայաստանում ՌԴ վարկանիշը նվազեցնելու համար, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Բայց ՀՀ իշխանություններն էլ նման առիթներն օգտագործում են իրենց նեղ նպատակներով։

2024-ի սկզբին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արգելափակել էր Վլադիմիր Սոլովյովի հեղինակային երկու հաղորդումների հեռարձակումը Հայաստանում՝ հիմնավորելով, որ դրանք խախտում են զանգվածային հաղորդակցության երկկողմ համաձայնագրի պայմանները։ 2023-ի հոկտեմբերին էլ ռուսական «Առաջին ալիքը» եթեր էր հեռարձակել Հայաստանի վարչապետի քաղաքական գործունեությունը քննադատող՝ «Նիկոլ Փաշինյան. աղետ բերողը» վերնագրով թողարկումը։ Ամիսներ անց հայկական կողմը երեք օրով կասեցրեց «Առաջին ալիքի» հեռարձակումը՝ հիմնավորելով, որ չեն վճարել հեռարձակման գումարը։

Այժմ, քանի դեռ Հայաստանը Փաշինյանի թեթև ձեռքով սլանում է դեպի Արևմուտք, ռուսական ալիքների արգելափակումը կենսական անհրաժեշտություն է դարձել իշխող ուժի համար։ 

Մարի Մարգարյան