Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Որպես Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան՝ խստագույնս դատապարտում եմ Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի հնչեցրած զրպարտությունները․ Ռոբերտ ԱմստերդամԴրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանԱյս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱյսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԲա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱվտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԵթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԻրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան
Հասարակություն

Լուկաշենկոն եկել է, տեսել, աշխատանքից հանել. Դուք ի՞նչ է, հիվա՞նդ եք: Սա, ախր, Օսվենցիմ է

Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է «Ակմոդոր-Շկլով» ԲԲԸ «Սլիժի» կաթնամթերքի համալիր, որը մտնում է «Կուպալովսկոյե» ագրոհոլդինգի կառուցվածքի մեջ: Զեկույցներից հետո նա որոշել է անձամբ ծանոթանալ խոշոր եղջերավոր անասունների պահման պայմաններին եւ արտադրական հաստատությունների վիճակին: Զննման արդյունքում իրենց պաշտոններից զրկվել են Մոգիլեւի նահանգապետ Վլադիմիր Դոմանեւսկին, Շկլովսկի շրջգործկոմի նախագահ Վասիլի Վիտյունովը եւ նախագահի՝ Մոգիլեւի մարզի հարցերով օգնական Գենադի Լավրենկովը: Շշպռելու տեսանյութը ցուցադրվել է ՕՆՏ-ի եթերում, փոխանցում է Tut.by-ը: 

«Ո՛չ, այս կովը շունչը փչելուն մոտ է, տեսնում ես, չէ՞, ինչպես է շարժվում: Ինչո՞ւ եք ինձ այստեղ բերել: Որ հիմա անվտանգության ծառայությանը հանձնարարեմ ձեզ ձեռնաշղթանե՞ր հագցնել, եւ Կոչանովային (նախագահի աշխատակազմի ղեկավարն է) ձեր հետեւից այնտե՞ղ: Անֆիմովին (Պետական վերահսկողության կոմիտեի նախագահ Լեոնիդ Անֆիմով) նվազագույնը աշխատանքից կհեռացնեմ: Եթե մարդը չի հասկանում, որ սա Օսվենցիմ է: Նա կարծում է, որ սա նորմա՞լ է: Դուք ի՞նչ է, հիվա՞նդ եք: Սա, ախր, Օսվենցիմ է: Եթե նրանք հիվանդ են, այստեղ մաքուր եւ չոր պետք է լինի: Նրանք, ախր, մեկը մյուսի վրա են կեղտոտում, մեկը մյուսի վրա են կանգնած: Այստեղ պետք է մարդ լինի եւ մշտապես մաքրի: Դու, հըլը, նայի այս անասունին: Նրա մորթու մեջ ամեն ինչ խրված է»,- խստորեն մեկնաբանել է Լուկաշենկոն:

«Նատալյա Իվանովնա, վաղը հրամաններ պատրաստեք այս երկուսի մասին (ցույց տալով նաեւ Գյուղարտադրանքի նախարար Լեոնիդ Զայցին) եւ երրորդը՝ նահանգապետի մասին, իսկ Լավրենկովի վերաբերյալ (Մոգիլեւի մարզի հարցերով նախագահի օգնական Գենադի Լավրենկով) որոշում ընդունեք»,- հանձնարարել է Լուկաշենկոն:

Նա նաեւ Կոչանովայից պահանջել է պատրաստել այն պաշտոնյաների ցուցակը, որոնք պետք է պատասխանատու լինեին «Կուպալովսկու» վիճակի համար: «Բոլորին դանակի տակ դնել, մինչեւ վերջ բոլորին»,- նշել է Լուկաշենկոն: