Դասական իրավիճակ. «վերևները» չեն կարողանում, «ներքևներում»... ակտիվ խմորում է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի իշխանությունը արտաքին-քաղաքական կտրուկ շարժումներ է անում: Այնքան կտրուկ, ի դեպ, որ դա անթաքույց արկածախնդրության տպավորություն է թողնում: Դա էլ է, իհարկե, ավելացնում լարվածությունը:
Սակայն հիմնական պատճառները շատ ավելի հողեղեն են: Նկարագրենք իրավիճակը՝ առանց պաճուճանքների:
Հունվարի 1-ից Երևանում պետք է 3 անգամ թանկանար հասարակական տրանսպորտի ուղեվարձը: Մեկ ամսով տարկետվեց այդ խայտառակ թանկացումը: Բայց նախ՝ փետրվարի 1-ը սարերի ետևում չէ, երկրորդ՝ առանց թանկացումների էլ ուղետոմսի վճարային համակարգն ուղղակի խայտառակ վիճակում է, սարքերը «կուլ են տալիս» մարդկանց ուղետոմսային գումարները, տրված «թղթերի» ժամկետը անիմաստ կարճ է և այդպես շարունակ: Դա սրում է առանց այն էլ նյարդային վիճակը:
Հարկեր. այն, որ տարեցտարի գույքահարկի չափն ավելանում է, իսկ այս տարի կրկնապատկվելու է, արդեն վատ է: Այն, որ փաստաբաններին, առաջիկայում նաև՝ հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունների հարկային բեռը կտրուկ ավելացվել է, նույնպես վատ է: Նշանակում է, որ առնվազն «միջին խավ» համարվողները այդ ծառայություններից օգտվելու համար շատ թանկ են վճարելու: Դա նույնպես վատ է:
Բայց շրջանառության հարկի դրույքաչափի կտրուկ բարձրացումը՝ հետագայում այն ընդհանրապես 20 տոկոսանոց ԱԱՀ-ով փոխարինելու «անոնսով», ոչ թե վատ է, այլ ուղղակի խայտառակ վատ է: Փոքր ու միջին խանութների, կրպակների, միրգ-բանջարեղենի վաճառակետերի, հացի փուռ-խանութների տերերը նշում են, որ կամ մեկ ամիս անց փակելու են խանութը (կրպակը), իսկ բանալիներն էլ նվիրեն Փաշինյանին, կամ եղած չեղածը թանկացնելու են, ինչպես արդեն թանկացրել են սուպերմարկետներում:
Ակնհայտ է, որ Փաշինյանին ու իր կառավարությանը հաջողվել է լուրջ դժգոհություն գեներացնել: Իրավիճակը շատ է նմանվում հայտնի բնորոշմանը. «Վերևները չեն կարողանում, ներքևները չեն ուզում»: Մեր դեպքում ակնհայտ է, որ վերևները չեն կարողանում: Ավելին, նրանք ոչ միայն չեն կարողանում, այլև չեն ցանկանում: Էլ ավելին՝ «վերևները» բացեիբաց ծաղրում են «ներքևներին»: Իսկ «ներքևինները», որ վաղուց արդեն մեծամասամբ հասկացել են, թե ում և ինչի հետ գործ ունեն, առայժմ դժգոհություն են կուտակում:
Առանցքային հարցն այս իրավիճակում մեկն է. ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու այդ դժգոհությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան