Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ)
Քաղաքականություն

Փաշինյանի համար միակ արժեքը որկորն է

Նիկոլ Փաշինյանը երեկ ներկա է գտնվել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը, ելույթ ունեցել, կրկին առաջ մղել իր այլասերված թեզերը: Վարչապետն ընդգծել է՝ դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել, որովհետև շատ կարևոր է, որ մենք մեր երեխաներին հաղորդենք գիտելիքներ, որոնք կիրառական են հենց լավ ապրելու համար, հենց լավ ապրելու տեսակետից: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ բոլորս պետք է հասկանանք, որ մեր երկրին տանջող ամենամեծ խնդիրներից մեկը, օրինակ՝ աղքատությունը, մեծապես և հիմնականում կապված է կրթության հետ:

«Դպրոցում երեխաներն առաջին հերթին պետք է սովորեն լավ ապրել: Սա ամենևին չի հակադրվում կրթության մասին մեր ունեցած ավանդական պատկերացումների հետ, որովհետև երեխաները պետք է իմանան, որ լավ ապրել չի նշանակում շատ ուտել և շատ խմել, պետք է երեխաներն իմանան, որ լավ ապրել նշանակում է առողջ սնվել, երեխաները պետք է իմանան, որ լավ ապրել նշանակում է ակտիվ կյանքով ապրել, ակտիվ լինել, առողջ ապրելակերպ որդեգրել, երեխաները պետք է իմանան, որ լավ ապրելու անբաժանելի մաս է հարգանքը դիմացինի նկատմամբ, հարգել և հարգանք ստանալը, դիմացինի իրավունքները և ազատությունը հարգելը»,- նշել է Փաշինյանը:

Արդեն տևական ժամանակ է՝ ինչ վարչախումբն ու նրա քարոզչամեքենան իսկական արշավ են սկսել ազգային արժեքների դեմ, չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը նոր, ազգային և հոգևոր արժեքներից զուրկ, բացառապես սեփական ստամոքսի մասին մտածող մարդն է։ Այդպես իշխանության համար ավելի հեշտ կլինի թե՛ կառավարել, թե՛ կրթել «հպարտ քաղաքացուն»։

Ազգային արժեքների պահպանման միակ տարբերակը գործող վարչախմբին հեռացնելն է, որևէ այլընտրանք չկա։

Մարգարիտա Սարգսյան