ՔՊ-ին հանձնարարել են աղավաղել պատմությունը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու իշխանական քարոզչամեքենան վերջին շրջանում առանձնակի ակտիվությամբ են փորձում աղավաղել նորագույն պատմության դրվագները՝ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը ներկայացնելով Փաշինյանի ձեռնտու լույսի տակ, հանրությանն էլ համոզելով, թե Արցախի կորստի համար մեղավոր են նախկինները։
2018 թ. իշխանափոխությունից հետո Փաշինյանն ու իր թիմը զբաղվել են բացառապես մեկ բանով՝ իրենց պաշտոնավարման ցանկացած արատավոր կամ բացասական դրվագի համար մեղքը նախկինների վրա բարդելով։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո այդ միտումները միայն սրվել են։ Այժմ էլ քպականներին հանձնարարել են ակտիվորեն մասնակցել սոցցանցային քննարկումներին, պատմության որոշ դրվագներ աղավաղելով՝ ցույց տալ, թե բանակցությունները տասնամյակներ այնպես են անցկացվել, որ Արցախը պահելու տարբերակ չկար։ Քպական այդպիսի մի պատգամավորուհի՝ Մարիա Կարապետյան անունով, երեկ համոզում էր, որ Հայաստանը դեռ 90-ականներին Տեր-Պետրոսյանի օրոք ընդունել է «փաթեթային տարբերակը»։ Իր ցինիզմով և կեղծավորությամբ հայտնի պատգամավորուհուն ամենևին չէր շփոթեցնում, որ փորձագետներն ու պատմաբաններն իր էջում փաստերով էին բացատրում «քերթվածքի» անհեթեթությունը։
ՔՊ-ն խնդիր ունի իր նոսրացող էլեկտորատին համոզելու, որ արցախյան հարցում Փաշինյանը ճիշտ է, և հանուն դրա պատրաստ են ամենաստոր քայլերին, ընդհուպ պատմական փաստերի խեղաթյուրմանը։ Հաշվի առնելով, որ այդ ամենը ընթանում է կազմակերպված, լայն ընդգրկմամբ, կարելի է վստահորեն պնդել, որ վտանգավոր ու վնասակար թեզերն ու նարատիվները ձևավորվում են մեկ վայրում ու հանձնարարությամբ տարածվում հանրության շրջանում։
Թամարա Գրիգորյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան