Հայաստանը Թուրքիային երկու անձ է արտահանձնել. վատ մեսիջ՝ Երևանից
Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, թե «արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ»։ Այլ մանրամասներ, թե ինչպես են այդ անձինք հայտնվել Հայաստանում, չի հաղորդվում:
ՀՀ քայլին անդրադարձել է նաև Թուրքիայի ԱԳՆ-ն, բարձր գնահատել Հայաստանի համագործակցությունը կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց արտահանձնման գործում։ Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունն էլ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել երկրի մի շարք մարմինների, ինչպես նաև ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին՝ Օրդու նահանգի ոստիկանության վարչության հետ համագործակցության համար:
Չի հաղորդվում, թե ովքեր են այդ անձինք, բայց ՀՀ կատարած քայլը չափազանց վատ մեսիջ է պարունակում։ Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ քուրդ տարբեր գործիչներ փախչելով Թուրքիայից, անցել են Հայաստան, որն անվտանգ վայր է համարվել։ ՀՀ իշխանություններն էլ չեն գործակցել նրանց հետ, բայց և չեն հանձնել Թուրքիային, որտեղ քրդերին լուրջ պատիժներ են սպառնացել։ Եվ այժմ, երկու անձի հանձնելով Թուրքիային՝ ՀՀ գործող իշխանությունները ցույց են տալիս, որ որևէ մեկն անվտանգ լինել չի կարող մեր երկրում, Անկարայի առաջին իսկ պահանջով կարող են արտահանձնել։
ՀՀ նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող Թուրքիայի պարագայում ավելի ճիշտ կլիներ ունենալ քրդերի պես դաշնակից, այլ ոչ թե փչացնել հարաբերությունները։ Փոխարենը, Փաշինյանի իշխանությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Անկարայի խամաճիկն է դարձել։
Արմինե Ադամյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան