Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ)
Քաղաքականություն

Ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում արտաքին նպաստավոր հանգամանքներից օգտվելու առումով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարին նոր է սկսվել, և արդեն տարածաշրջանային զարգացումների որոշ ուղղություններ նախանշվում են: Ալիևն իր ասուլիսում սկսեց սպառնալիքներ տեղալ Հայաստանի հասցեին։ Իսկ ագրեսիվ հռետորաբանության բովանդակային հատվածը կարելի է բաժանել մի քանի մասի։

Առաջինը վերաբերում է նրան, որ Հայաստանը չպետք է սպառազինություններ ձեռք բերի, քանի որ դա «սպառնալիք» է ստեղծում Ադրբեջանի համար։ Այս պահանջն իր մեջ ներառում է այն, որ Հայաստանը չպետք է նորմալ բանակ ունենա ու պիտի փաստացի զինաթափվի, ինչը նշանակում է Հայաստանի չեզոքացում՝ որպես տարածաշրջանային գործոն։ Իսկ Հայաստանից նշում են, թե պաշտպանողական սպառազինություն են ձեռք բերում, ինչը երկրի իրավունքն է իր պաշտպանողականությունը բարձրացնելու ուղղությամբ։

Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը հայտարարում է, թե առաջարկում են սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմ ստեղծել։ Բնականաբար, Ադրբեջանը սպառազինությունների վերահսկման մեխանիզմին չի համաձայնի, ինչպես չի համաձայնում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկին։ Ուղղակի Ադրբեջանին պետք է ռազմական ագրեսիա սկսել՝ Հայաստանի զինաթափման գործընթաց սկսելու անվան տակ։ Մյուս պահանջը վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», ու Ալիևը հստակ հասկացնում է, որ Հայաստանը պատնեշ է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, և եթե Երևանը խաղաղ ճանապարհով այդ միջանցքը չտրամադրի, միևնույնն է, իրենք ռազմական ուժով են վերցնելու։ Միջանցքի գաղափարը բխում է պանթուրքական ծրագրերից, որը պետք է հնարավորություն տա Թուրքիային ցամաքային ճանապարհով կապվել Ադրբեջանի, ապա՝ միջինասիական թյուրքախոս երկրների հետ։ Ճիշտ է՝ Թուրքիան Վրաստանով անցնող երկաթուղիների ու ճանապարհների, ինչպես նաև Իրանով անցնող ավտոճանապարհների միջոցով կապվում է Ադրբեջանի հետ, բայց հարցն այստեղ Ադրբեջանի հետ անմիջական ցամաքային կապ ապահովելն է։ Բայց թուրք-ադրբեջանական ծրագրերի մեջ ոչ միայն Հայաստանով ճանապարհն է մտնում ու դրա վերահսկողությունը, այլ նաև Հայաստանի բուն տարածքի բռնազավթումը։ Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը պահանջեց, որ Հայաստանը պետք է ապահովի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերադարձը»՝ բանակցություններ սկսելով նրանց համայնքի ներկայացուցիչների հետ։ Իսկ այս թեմայի ակտիվացումը, բնականաբար, ենթադրում է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքները կոնկրետ ադրբեջանցիներով բնակեցնելու նպատակներ է հետապնդում, որպեսզի հետագայում էթնիկ թյուրք տարրով Թուրքիան և Ադրբեջանը կապվեն միմյանց ու հայերն աշխարհագրական պատնեշ չկազմեն։

Այլ հարց է, որ Հայաստանում ՀՀ իշխանությունները մոլորեցնում են մարդկանց, թե իրենք շարժվում են խաղաղության կառուցման ճանապարհով։ Ու դրա շրջանակներում ներկայացվում է այն որոշումը, թե սահմանազատումը շարունակելու են Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Բայց Ադրբեջանը միանգամից չէ, որ ցանկանում է ամեն ինչ ստանալ, այլ աստիճանաբար։ Իսկ սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմը կարող է բարելավել իր դիրքերը, ստանալ անկլավները՝ դրանով իսկ հաղորդակցային ու ենթակառուցվածքային առումով խնդիրներ ստեղծելով Հայաստանի համար։ Իսկ սահմանի հստակեցումն ու սահմանազատումը խոչընդոտ չէ Ադրբեջանի համար, քանի որ նոր ագրեսիա ձեռնարկելու համար միշտ էլ պատրվակներ կարող են գտնել՝ հատկապես շահարկելով «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը։

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ ՀՀ իշխանությունները ոչ մի քայլ չեն կատարում։ Օրինակ՝ Հայաստանն էլ կարող է բարձրացնել ոչ միայն արցախցիների, այլև Բաքվի, Սումգայիթի, Դաշտային Արցախի և այլ բնակավայրերի հայերի վերադարձի հարցը։ ՀՀ իշխանությունները լռություն են պահպանում ոչ միայն այս ուղղությամբ, այլև գերիների թեման է գլխավորապես անարձագանք մնում։ Իսկ երբ հնարովի գործերով դատական վճիռներ լինեն, ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները մնան բանտում, ապա բացառված չէ, որ Ադրբեջանը կարող է հետապնդումներ իրականացնել նաև Արցախի հետ կապված այլ գործիչների նկատմամբ ու միջազգային հետախուզում հայտարարել։ Բացի դրանից, Ադրբեջանը ռազմական ներխուժման սպառնալիքի ներքո կարող է պահանջել իրեն հանձնել Արցախի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած մարդկանց։

Մյուս կողմից էլ՝ Հայաստանի կողմից քայլեր չկան արտաքին նպաստավոր հանգամանքներից օգտվելու մասով։ Ադրբեջանական ինքնաթիռի ընկնելուց հետո էականորեն սրվեցին Բաքվի ու Մոսկվայի հարաբերությունները, ինչը կապված էր հատկապես Ալիևի մեղադրանքների հետ, որով պահանջում է պատժել մեղավորներին ու փոխհատուցում տրամադրել։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ուկրաինայում սպասվող հրադադարից ու ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ռուսաստանը հնարավորություն կունենա կենտրոնանալ Հարավային Կովկասի ուղղությամբ։ Հեռանկարային առումով, ինչպես որ Ադրբեջանն ու Թուրքիան վարվում են Հայաստանի հետ, նույն կերպ էլ վարվելու են Իրանի ու Ռուսաստանի հետ։ Ականատես եղանք, թե Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերն ինչպես դուրս հանեցին Ռուսաստանին ու Իրանին. նրանք նույնը փորձելու են կատարել ոչ միայն Հարավային Կովկասում, այլև բուն Ռուսաստանի ու Իրանի տարածքում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում