Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ)
Քաղաքականություն

Ի՞նչ է սպասվում Արարատ Միրզոյանին Մոսկվայում

Հունվարի 21-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։ ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, նախատեսված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ Լավրով-Միրզոյան հանդիպման օրակարգում նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության հարցն է:

- «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքերի հանգամանալից փոխանակում կանցկացնեն ռուս-հայկական հարաբերությունների ողջ շրջանակի, ԵԱՏՄ-ի և եվրասիական տարածքում ինտեգրացիոն այլ ասոցիացիաների շրջանակներում համագործակցության և համաշխարհային օրակարգի արդի թեմաների շուրջ», - ասված է ռուսական կողմի հաղորդագրությունում։ Նշվում է, որ հանդիպման ուշադրության կենտրոնում կլինի նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված կարգավորման հասնելու շեշտադրմամբ։

Միրզոյանի այցի մասին օրերս հայտարարել էր ինքը՝ Սերգեյ Լավրովը։ Բոլորովին զարմանալի չէ, որ Միրզոյանը համաձայնվել է մեկնել Մոսկվա, թեպետ անցած տարիներին մի քանի անգամ կտրուկ մերժել է։ ԵԱՏՄ-ից Հայաստանին վռնդելու սպառնալիքները բոլորովին էլ ֆիկցիա չեն, իշխանությունները հասկանում են, որ դա լուրջ վտանգ է ներկայացնում, թեպետ չեն կարող այլ կերպ շարունակել իրենց քաղաքականությունը։

Նախօրեին Պուտինի հետ հեռախոսազրույցում Փաշինյանն է չքմեղացել, այժմ էլ ԱԳ նախարարին է ուղարկում՝ հանգստացնելու ռուսական կողմին։ Թե որքանո՞վ դա կհաջողվի, բարդ է ասել։

Նարե Մարգարյան