Եթե ինչպես Կիրանցում Ադրբեջանն իր ուզածով սահմանազատի Տավուշը, Հայաստանը հեշտությամբ կառնվի բլոկադայի մեջ
Ի՞նչ է կատարվում Ոսկեպարում․ տեղացիների պնդմամբ՝ դեռ 2021 թվականից այնտեղ հայտնված ռուսական զորքը հեռանում է Տավուշի մարզի Ադրբեջանի հետ սահմանակից բնակավայրերից, որոնք առաջնային գիծ չէին զբաղեցրել։
«Չգիտեմ` սահմանապահ, թե՞ խաղաղապահ կոնտինգետն է եկել Ոսկեպարի ուղղություն, սակայն նրանք արդեն հեռանում են, իրենց հետ տանելով տեխնիկան ու տրանսպորտային միջոցները, արագ հավաքովի զորանոցների կոնստրուկցիաները, ունեցած զենքերը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Ոսկեպար գյուղի բնակիչը։
Մեր զրուցակիցն այս ամենից լավ «հոտ» չի առնում։ Մանավանդ, որ Տավուշում, հատկապես սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում, նորից անհանգստություն ու տագնապ կա, որ սահմանազատումն այս տարի նորից կշարունակվի իրենց մարզից։
«Մեր ունեցած տեղեկություններով՝ սահմանազատման աշխատանքները պետք է շարունակվեին Սյունիքից, բայց քանի որ էնտեղ Իրանի ներկայություն կա, վիճելի հարցեր կան, նորից պայմանավորվել են այդ աշխատանքները վերսկսել Տավուշից։ Տավուշով են անցնում Հայաստանը սնուցող բոլոր ենթակառուցվածքների վերգետնյա և ստորգետնյա գծերը։ Եթե ինչպես Կիրանցում Ադրբեջանը Տավուշում իր ուզածով սահմանազատի՝ Հայաստանը մեր կողմից հեշտությամբ կառնվի բլոկադայի մեջ»,- իր անհանգստությունը հայտնեց ոսկեպարցին։
Չնայած ռուսական բանակի զինվորականների ներկայությանը՝ Տավուշի մարզում սահմանազատման-սահմանագծման առաջին փուլին նրանք չեն մասնակցել։ Մեր զրուցակցի խոսքով՝ ռուսները նախորդ տարի դուրս են եկել նաև Սյունիքի մարզից։
«Հիմա չգիտեմ, ասելը ճիշտ է, թե սխալ, բայց ասում են՝ Սյունիքի դիրքերի ուղղությամբ նոր տարուց հետո կուտակումներ են նկատվում։ Եթե Տավուշում սահմանազատումն իրենց ուզածով չլինի, ի՞նչ իմանաս՝ ի՞նչ են անելու»,- հավելեց նա։
Հունան Թադևոսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան