Կմեկնի՞ Փաշինյանը Դավոս, թե՞ ոչ
Մոտ մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանի խոսնակը հայտարարեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) շվեյցարական ոչ կառավարական կազմակերպություն է։ Այն 1971 թվականից ամենամյա հանդիպումներ է անցկացնում բիզնեսի առաջատար ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների ու տարբեր ոլորտների փորձագետների հետ: Այս տարի այն անցկացվում է «Համագործակցություն խելացի դարաշրջանի համար» խորագրի ներքո։ Ֆորումը կտևի մինչև հունվարի 24-ը։
Նախատեսվում է, որ ֆորումին այս տարի կմասնակցեն ավելի քան 350 կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ 60 պետությունների ղեկավարներ։ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ֆորումին կմիանա տեսակապի միջոցով։
Հրավեր էր ուղարկվել նաև Ադրբեջանի նախագահին։ Ալիևը դեռ երեկ է մեկնել Դավոս, արդեն հանդիպումներ ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը քննարկել են Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության ընթացքը, Բաքու-Բեռլին հարաբերությունները, Ադրբեջան-Եվրամիություն գործակցության զարգացման հեռանկարը և այլ հարցեր։ Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։
Այսօր հունվարի 22-ն է, Փաշինյանը դեռ չի մեկնել, պաշտոնական հաղորդագրություն էլ չկա՝ կմեկնի՞, թե՞ ոչ։ Ավելին, այսօր Խորհրդարանում Աժ-կառավարության հարցուպատասխանն է լինելու, և ՀՀ վարչապետը, ըստ Սահմանադրության, պարտավոր է մասնակցել հարցուպատասխանին։
Փաստացի, Փաշինյանը հրաժարվում է մեկնել Դավոս, հանդիպել «սիրելի» Արևմուտքի ներկայացուցիչների հետ։ Ի դեպ, շշուկներ կային, որ Դավոսում կարող է Փաշինյան-Ալիև հանդիպում կայանալ։ Ըստ ամենայնի, այդ հանդիպումից խուսափելու համար էլ նա չի մեկնում Դավոս։
Արևիկ Ոսկանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան