Մի կցորդ-կուսակցության պատմություն
Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստը երեկ այդպես էլ չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով: Օրակարգում երկու հարց էր՝ տրանսպորտի թանկացումն ու կայանման «կարմիր գծերի» սակագների կասեցումը: Ավագանու արտահերթ նիստին ներկա էին ընդդիմադիր բոլոր խմբակցությունները: Նիստը բոյկոտել էին իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ու նրանց դաշնակից «Հանրապետություն» կուսակցությունը:
Ընդ որում, նիստը բոյկոտելու մասին առաջինը հայտնել էր «Հանրապետություն» կուսակցությունը՝ դեռ նիստի նախօրեին հայտարարություն տարածելով։ Թեև ակնհայտ էր, որ ՔՊ-ն ևս չի մասնակցելու նիստին, բայց այդ մասին հայտարարությունը միայն երեկ առավոտյան էին տարածել։
Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետությունը» երբեմն-երբեմն հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից, հանրության մոտ փորձելով տպավորություն ստեղծել, թե առանձին կուսակցություն է՝ առանձին օրակարգով։ Բայց Երևանի ավագանիում այդ կուսակցության վարքը հերթական անգամ վկայում է, որ ընդամենը «Քաղաքացիական պայմանագրի» կցորդն է, ավելին, ՔՊ-ի բոլոր կեղտոտ հրահանգներն իրականացնողն ու դակողը։ Հենց «Հանրապետության» շնորհիվ է, որ ՔՊ-ին հաջողվեց զավթել իշխանությունը Երևանում։
Եվ այժմ, երբ քաղաքական ուժերն անթաքույց անցել են խորհրդարանական ընտրությունների քարոզարշավ իրականացնելուն, արամսարգսյաններն ու իշխանության այլ կցորդներ փորձելու են շեղել հանրությանը, տանել ընդդիմադիր ձայները, տակից օգնել Նիկոլ Փաշինյանին։ ՀՀ ընտրողը միայն այս կուսակցության օրինակով կարող է հասկանալ, թե ինչ կեղտոտ խաղ են խաղում իր գլխին, և որևէ դեպքում քվե չտա ոչ Փաշինյանին, ոչ նրա կույրաղիքներին։
Սվետլանա Ադամյան




















Լեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բե...
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային ար...
Իրանն ու Իսրայելը, Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայնել էին չհարձшկվել միմյանց վրա. WP
Մենք կլուծենք գործազրկության խնդիրը և կկտրենք փոքր բիզնեսի կախվածությունը կառավարությունից
Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռը
Փաշինյանը ստացել է Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վեր...
Եթե ընդդիմության մեկ բևեռ ձևավորվի, ես պատրաստ եմ այդ ցուցակում չլինել
Արագածոտնում դպրոցի բակում 9–ամյա տղաներ են վիճել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր Կամենդատյան
Ռուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել