ՌԴ-ի հետ պայմանավորվածության համաձայն Շուշին հայկական էր մնալու, եթե Պրահայում Նիկոլ Փաշինյանը չհրաժարվեր Արցախից. Դանիելյան
Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ի պատասխան ՔՊ-ական պատգամավոր տիկին Ղազարյանի և այլոց իրականության հետ որևէ կապ չունեցող պնդումներին:
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Արցախը հայկական էր, և այնտեղ ապրում էին հայեր։
Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի իշխանության ժամանակ Արցախը հայաթափվեց և հանձնվեց Ադրբեջանին։
Սերժ Սարգսյանը «Հարսանիք լեռներում» օպերացիայի կազմակերպողն է և Շուշին ազատագրողը, որի մասին որպես փոխզիջում խոսք չի գնացել երբեք։ Դրա մասին ուղիղ ասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ում զանգահարել էր Նիկոլ Փաշինյանը և խնդրել կանգնեցնել պատերազմը։ ՌԴ-ի հետ պայմանավորվածության համաձայն Շուշին հայկական էր մնալու, եթե Պրահայում Նիկոլ Փաշինյանը չհրաժարվեր Արցախից և ամբողջությամբ սկուտեղի վրա չհանձնեիք Արցախը ադրբեջանցիներին։
2016-ի հոկտեմբերին Իլհամ Ալիևը ասում էր, որ Սերժ Սարգսյանը նրան ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը։ Իսկ ձեր իշխանության ժամանակ՝ 2020 թվականին, նա ասում էր՝ «Նոլդու Փաշինյան»:
2016-ին Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, Էրդողանի նախագահությամբ, Թուրքիան միացել էր Մինսկի խմբի՝ Ադրբեջանին դատապարտող հայտարարությանը։
Ձեր իշխանության ժամանակ նույն մարդը ասում է, որ հենց Թուրքիայի օժանդակությամբ է Արցախը զավթվել։
ՀԱՊԿ-ը 2016-ին հայտարարություն տարածեց, որը վերաբերում էր Արցախին, այն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը պետք է հաշվի առնեն բոլորը։ Իսկ ձեր իշխանության ժամանակ ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը նույնիսկ չի ճանաչում։
Եվ այսպես կարող եմ շարունակել մինչև վաղը։ Ամոթ է։ Մարդկանց մի՛ խաբեք։ Դուք Արցախը հանձնած քաղաքական ուժ եք։ Ամբողջ պատասխանատվությունը ձեր թիմի և Նիկոլ Փաշինյանի ուսերին է։ Ընդունեք դա, թե ոչ՝ կապ չունի։ Կա օբյեկտիվ իրականություն, որը ցույց է տալիս, որ դուք վախենում եք բարձրաձայն ասել «Արցախ» բառը, մինչդեռ Սերժ Սարգսյանը ազատագրել էր Արցախը և Արցախի մասին խոսում էր աշխարհի ամենաբարձր ամբիոններից։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան