Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է
Քաղաքականություն

Փաշինյանական իշխանությունը ձեռքերը լվացել է ռազմագերիներից

Մինչ Հայաստանում և աշխարհում տարբեր գործիչներ, իրավապաշտպաններ, հասարակական գործիչներ իրենց ձայնն են բարձրացնում՝ հօգուտ Բաքվի բանտերում խոշտանգվող հայ ռազմագերիների, ՀՀ գործող իշխանությունները համառորեն հրաժարվում են առաջ մղել նրանց իրավունքները։ Փաշինյանն անձամբ երեկ խորհրդարանում է ակնարկել, որ որևէ քայլ չեն անելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս ռազմագերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի, Արցախի նախկին նախագահների, պաշտոնյաների ու շարքային արցախցիների դատավարությունը, որով Ադրբեջանը ցանկանում է հերթական շոուի վերածել, հարվածել Հայաստանի հեղինակությանը, միջազգային հանրության մոտ էլ տպավորություն ստեղծել, թե Հայաստանն ու Արցախը ահաբեկչական երկրներ են եղել։ Այս օրերին շատերն են կոչեր հնչեցնում Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ իշխանություններին։ Իզուր։

«Այն տեղեկությունները, որ մենք իմացանք և տեսանք այն տեսարանները, դրանք, իհարկե մտահոգիչ են, բայց նաև պետք է արձանագրենք, որ այս իրավիճակին մոտենում ենք չվնասելու տրամաբանությամբ, և՛ մեր դիվանագիտական շփումներում, և՛ օրակարգում այդ հարցը մշտապես ներկա է», - խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե ինչո՞ւ է պաշտոնական Երևանը լուռ, երբ Բաքվի բանտերում կեղեքման և խոշտանգումների են ենթարկվում Հայաստանի քաղաքացիները։

«Մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը, որպեսզի հասնենք արդյունքի։ Էլի եմ ասում՝ մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է: Ես հիմա կարող եմ հայտարարություններ անել, որ ձեր հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություն լինի, բայց այդ հայտարարության հետևանքները և ազդեցությունն էդ մարդիկ զգալու են բանտում՝ իրենց մաշկի վրա։ Սա մենք հասկանո՞ւմ ենք, թե՞ չենք հասկանում», - նշել է Փաշինյանը՝ փաստացի հաստատելով, որ ռազմագերիների հարցում լվացել են իրենց ձեռքերը։