Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ)
Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանը՝ ֆեդերացիայի նախագահ. փորձում են յուրացնել ուրիշների աշխատանքը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը երեկ միաձայն ընտրվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ։ Ընտրությունները կայացել են Մատենադարանում, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հերթական ժողովում։ Շուրջ 8 տարի ֆեդերացիան գլխավորած, Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել էր ՀԾՖ նախագահի պաշտոնում այլևս չառաջադրվելու մասին:

Ֆեդերացիայի 110 անդամից ներկա է եղել 79 պատվիրակ, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել միակ թեկնածու Արայիկ Հարությունյանի օգտին։ «Նպատակս է ցույց տալ, թե ինչպիսին է ֆեդերացիայի՝ իմ պատկերացրած ղեկավարման/կազմակերպման մոդելը, որը կարող է ապագայում վարակիչ դառնալ մյուս ֆեդերացիաներում»,- ֆեյսբուքյան իր էջում ընտրություններից հետո գրել է Արայիկ Հարությունյանը:

Վերջինիս ընտրությունը մարզական այդ կարևորագույն կառույցի ղեկավարի պաշտոնում սոցցանցերում ընդունվել է կամ բուռն դժգոհությամբ, կամ ոչ պակաս բուռն ծաղրով։ Հարությունյանը սպորտի հետ որևէ առնչություն չունի՝ չհաշված, որ համակարգել է տարբեր մարզական միջոցառումներ, դրանց համար հատկացված հսկայական գումարները։ Թե ինչպես է համակարգել, կարելի է կարդալ այդ օրերին մամուլի հրապարակումներում, որտեղ կոռուպցիայի մասին բազմաթիվ դրվագներ կան։

Հարցն այն է, թե ինչու է վարչապետի աշխատակազմի ղեկավարը գրոհում ծանրամարտի ֆեդերացիան։ Ծանրամարտը հայկական սպորտում առաջնային դիրք է գրավում, հայ մարզիկները բավական հաջող են հանդես գալիս՝ մեդալներ բերելով։ Եվ դա շնորհիվ երկար տարիներ այլ անձանց կատարած ահռելի աշխատանքի։ Եվ այժմ, գործող իշխանությունները փորձում են յուրացնել այլոց ձեռքբերումները, ներկայացնել դրանք որպես փաշինյանական իշխանության հաջողություններ։ Գործող իշխանությունը, չստեղծելով որևէ բարիք, յուրացնում ու փոշիացնում է ուրիշի ստեղծածը։ Թեպետ, այս դեպքում պետք է ցավակցել մարզաշխարհին։ Առնվազն ծանրամարտն առաջընթացի փոխարեն հետընթաց է գրանցելու։ 

Աննա Աբազյան