Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին. Փաշինյանը՝ Դավոսում
Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին Հայաստանի կառավարության ընդունած օրինագիծն ի սկզբանե եղել է քաղհասարակության նախաձեռնությունը. այս մասին Դավոսում պանելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր կառավարությունը հաստատել է այն և մեծ հավանականություն կա, որ խորհրդարանը նույնպես կընդունի, ինչը իրավականորեն կնշանակի, որ մենք սկսում ենք ԵՄ-ին ավելի ու ավելի շատ մոտենալու գործընթացը... Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին: Երբ դու ժողովրդավարություն ես, ցանկանում ես ժողովրդավարությանը մոտ կամ դրա կիզկետում լինել, քանի որ հակառակ դեպքում դա անտրամաբանական կլինի», - ասել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ ներկայում Երևանն ավելի է սերտացնում հարաբերությունները Բրյուսելի հետ:
«Անկեղծ ասած, նախորդ տարիների ընթացքում մեր հարաբերություններում ահռելի փոփոխություններ և բարելավումներ են տեղի ունեցել», - ասել է վարչապետը՝ հիշեցնելով վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակացությունները, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը ՀՀ-ում:
Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հաստատել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան