Փաշինյանը քրեական նոր շոուներ է բեմադրում
ՀՀ գործող իշխանությունների վարքը ֆորս-մաժորային իրավիճակներում վաղուց կանխատեսելի է դարձել։ Հանրությանը զբաղեցնելու, իրական մարտահրավերներից շեղելու համար Փաշինյանն ու իր թիմակիցներն ամենօրյա պարբերականությամբ ներկայացումներ բեմադրելու լուրջ հմտություններ են ձեռքբերել։ Ուղիղ եթերում ձվածեղ պատրաստելուց, կնոջ հետ փոդքասթներ անելուց բացի՝ Փաշինյանը նաև քրեական աղմկոտ գործեր է հարուցում ՀՀ քաղաքացիներին զբաղեցնելու համար։
Երեկ հայտնի դարձավ, որ մարտի 1-ի գործով Գլխավոր դատախազությունը նոր մեղադրանք է ներկայացրել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
Մարտի 1-ի գործի վերաբացումը ևս մեկ արար է իշխանությունների բեմադրած պիեսում։ Ուշ երեկոյան էլ հաղորդվեց, որ ձերբակալվել է Պետգույքի կառավարման նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին: Քննչական կոմիտեի փոխանցմամբ, վարույթը, որի շրջանակներում Սահակյանը ձերբակալվել է, նախաձեռնված է փողերի լվացման հոդվածով: Արման Սահակյանը, ինչպես նաև ևս 7 անձ քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել են և նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան։
Մեղավո՞ր է, թե՞ անմեղ Արման Սահակյանը, կպարզի դատարանը, ամենևին ցանկություն չունենք խախտել անմեղության կանխավարկածը։ Բայց արդեն սովորական է դարձել, որ նման քրեական հետապնդումները նախկինների դեմ սկսվում են, երբ Ադրբեջանը կոշտացնում է իր հռետորաբանությունը։
Մարիա Մարգարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան