Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է
Քաղաքականություն

Քրիստինե Գրիգորյանի հիմնարկը տապալեց առաջին փորձությունը

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը «ՀՀ 2025 թվականի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ» զեկույց է հրապարակել, որն արդեն արժանացել է մասնագետների բուռն քննադատությանը։ Ահռելի գումարներով ստեղծված և կարևոր նշանակություն ունեցող ծառայության զեկույցը, ըստ ոլորտի փորձագետների, ավելի շուտ մանկամիտ պատկերացումներով և իշխանական կեղծ նարատիվներով շարադրություն է, քան անվտանգային ռիսկեր կանխատեսող և կանխող գերատեսչության զեկույց։

Ծառայությունը հայտնել է, թե Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չի գնահատում։ Այս կանխատեսումը, ինչպես նշված է զեկույցի նախաբանում, հիմնվում է 2023-2024 թվականների զարգացումների՝ գնահատականի վրա։ «Տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում», - նշում է կառույցը։

Տարեսկզբին Ադրբեջանի նախագահը Հայաստանն անվանել էր ֆաշիստական պետություն, մի շարք այլ հայտարարություններ արել, այդ թվում՝ չէր շրջանցել նաև այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի», «Զանգեզուրի» միջանցքի թեմաները: Նիկոլ Փաշինյանն էլ մոտ երեք տարի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելուց հետո հայտարարել էր՝ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել:

Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած Արտաքին հետախուզության ծառայությունն իր զեկույցում միաժամանակ նկատում է՝ «պայմանագրահենք խաղաղության և միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում որպես Հայաստանի դեմ ուժի սպառնալիքի ադրբեջանական քաղաքականության գործիքակազմի մաս կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների և էսկալացիայի առաջացման ռիսկը, որի որոշակի նվազեցման երաշխիք կարող է լինել սահմանազատման և սահմանագծման գործընթացի սահուն շարունակությունը»։

Առնվազն տարօրինակ է, որ նման ծառայությունը կարող է Ադրբեջանի պես երկրի հետ որևէ պայմանագիր անվտանգային ռիսկեր կանխող գործիք համարել՝ հաշվի առնելով պատմական փորձը։ Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ այս ծառայությունը պարզապես հերթական անգամ փորձում է հանգստացնել հանրությանը, և դա անում է չափազանց ապաշնորհ կերպով։

Սոնա Մկրտչյան