Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը
Հունվարի 22-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն` բացառիկ նշանակություն ունեցող մշակութային կազմակերպությունների «ազգային» կարգավիճակը չեղարկվում է: Կառավարությանը լիազորություն է վերապահվում գործող և նոր ստեղծվող մշակութային կազմակերպություններին շնորհելու «համապետական», «տարածքային» կամ «տեղային» կարգավիճակ, «ազգային» բառը հանված է մշակութային կազմակերպությունների կարգավիճակներին վերաբերող դրույթներում։
•Ոչ մի կերպ չի հիմնավորվել, որ նշված կազմակերպությունների նկատմամբ «ազգային» բառի կիրառումը չի արտացոլում դրանց եզակիությունը, կարևորությունը և պետության կողմից տրվող բացառիկ նշանակությունը։ Օրենսդրական նշված փոփոխությունը գործող վարչախմբի կողմից ազգային ինքնության նսեմացմանն ուղղված հետևողական քաղաքականության շղթայի հերթական օղակներից մեկն է։ Հանրակրթության պետական չափորոշչից Հայոց եկեղեցու պատմության բաղադրիչը դուրս բերելով, «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» անվանելով, դպրոցական դասագրքերում հակազգային ու հակագիտական բովանդակություն ներմուծելով և կրթամշակութային այլ նախաձեռնություններով` վարչախումբը նպատակ է հետապնդում փոխակերպելու հայ ժողովրդի ինքնությունն ու ձևավորելու լղոզված դիմագծով, ազգային ինքնությունը չկարևորող սպառողական հասարակություն։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը քաղաքական այս ուղեգծի հակառակորդն է։ Մենք մշտապես պայքարել և պայքարելու ենք թշնամական շահեր սպասարկող վարչախմբի հակազգային քաղաքականության դրսևորումների դեմ։ Մենք հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենսդրական նախաձեռնությունների չեղարկմանը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման վարչություն




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան