Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է
Քաղաքականություն

Կառավարության գլխավոր քաղաքականությունը՝ բոլորի «կաշիները քերթել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կար ժամանակ, երբ կառավարությունը թոշակների հետ կապված մի փոքր նախաձեռնություն էր հանդես բերում, ասենք՝ մի երկու հազար դրամով բարձրացնում էր կամ 5 հազար դրամի «քեշբեքի» ծրագիր էր ներդնում, երկրացունց PR էր անում։ Փաշինյանն էլ կառավարության նիստերին անընդհատ երեսով էր տալիս, թե թոշակ են ավելացրել, ու կապ չունի, որ չնչին, ողորմելի բարձրացումներ են արել, ընդ որում՝ ոչ թե միանգամից, այլ փուլերով, որ շատ քայլեր ցույց տան հանրությանը։ Հիմա էլ այս թեմայով իր վերջին ֆեյսբուքյան գրառման մեջ շեշտում էր, թե հինգ անգամ անդրադարձել են թոշակների բարձրացմանը։ Որ դա ակնհայտ մանիպուլյացիա է, չի էլ քննարկվում: Գլխավոր խնդիրն այն է, որ մարդիկ արդեն մոռացել են, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերջին անգամ երբ է թոշակ բարձրացրել:

Բնականաբար, այս տարի էլ չեն բարձրանա ո՛չ կենսաթոշակները, ո՛չ աշխատավարձերը: Փոխարենը համատարած թանկացումներին զուգահեռ իշխանություններն անցել են քաղաքացիների ու բիզնեսի «կաշին քերթելուն»։ Փաշինյանի կառավարության տնտեսական ոլորտի պատասխանատուներն անցած տարվանից մտածում են, թե ինչպես նոր հարկեր ու տուրքեր գանձեն, որ կարողանան բյուջեն կատարել։ Այս քաղաքականության շրջանակներում է, որ տնտեսական գործունեության որոշ ոլորտներ դուրս են բերվել շրջանառության հարկի դաշտից ու արդեն տեղափոխվել են հարկման համընդհանուր համակարգ, որտեղ վերջիններս ստիպված կլինեն շրջանառության հարկի փոխարեն վճարել ԱԱՀ ու շահութահարկ։ Այս համատեքստում էլ տեղի է ունենում հարկային համահարթեցում, երբ փոքր ու միջին բիզնեսի համար նախատեսված հարկային արտոնությունները վերացվում են, ու նրանք գործում են այն հարկային հարթության շրջանակներում, որտեղ գործում են նաև խոշոր բիզնեսի ներկայացուցիչները։ Փաստացի, խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն առավելություն են ստանում, իսկ փոքր ու միջին բիզնեսի դաշտում գործունեություն իրականացնող տնտեսվարողները՝ դժվարությունների առաջ կանգնում կամ փակվում։

Ու, ընդհանրապես, հարկային դրույքներն այս տարվանից բարձրացել են, իսկ մի շարք ուղղություններում՝ ուղղակի կրկնապատկվել։ Օրինակ՝ առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող բիզնեսի ներկայացուցիչները նախկին 5-ի փոխարեն վճարելու են 10 տոկոս, հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչները՝ 6-ի փոխարեն՝ 12 տոկոս, իսկ արտադրական գործունեություն իրականացնողները՝ 3,5-ի փոխարեն՝ 7 տոկոս։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունների նախաձեռնությամբ այս տարվանից մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը տեղափոխվում է հարկման ընդհանուր համակարգ, ինչի արդյունքում ավելանալու է այդ ոլորտներում գործունեություն ծավալողների հարկային բեռը: Օրինակ՝ այդպիսի ոլորտներ են իրավաբանական, հաշվապահական գրասենյակների գործունեությունը, կառավարման հարցերով խորհրդատվական ծառայությունները, գովազդային գործունեությունը և շուկայի իրավիճակի հետազոտությունը, շենքերի շինարարությունը, անշարժ գույքի հետ կապված գործառնությունները, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեությունը, առողջապահությունը և այլն:

Բայց իշխանություններն այսքանով չեն բավարարվում և իրենց հարկային մամլիչն ուղղում են նաև քաղաքացիների ուղղությամբ։ Երևանցիներն այսուհետ ստիպված կլինեն աղբահանության համար վճարել շատ ավելին, քան նախկինում: Մայրաքաղաքում թանկանում է նաև տրանսպորտի ուղեվարձը։ Այս տարվանից էլ հիփոթեքային վարկի եկամտային հարկի վերադարձը Երևանում կսահմանափակվի։ Իսկ գույքահարկը կշարունակի թանկանալ։ Եթե, օրինակ՝ 2021 թվականին հաշվետու տարվա համար գույքահարկի բեռը կազմում էր սահմանված դրույքաչափի արտադրյալի 25 %-ը, ապա այս տարի արդեն կազմելու է 75 %։

Պատահական չեն տնտեսագետների գնահատականները, որ «խոշոր ձկներին» թողած՝ իշխանությունները ընկել են քաղաքացիների գրպանից ամեն կերպ հարկեր պոկելու հետևից։

Բնական է, որ հարկային բեռի համընդհանուր ավելացման ֆոնին Հայաստանում էականորեն թանկանում է կյանքը, քանի որ, ի վերջո, այս ծանրությունն ընկնում է հասարակ սպառողի ուսերին, որի եկամուտները չեն ավելացել, սակայն այդ մարդիկ պետք է արդեն ավել վճարեն նույն ծառայությունների և ապրանքների համար։ Ու ամենացավալին այն է, որ պետբյուջե վճարված հարկերի մի ահռելի մասն այդպես էլ քաղաքացիների խնդիրների լուծմանը չեն ծառայում՝ կա՛մ իշխանությունները փոշիացնում են իրենց շռայլ ու անիմաստ ծախսերով, կա՛մ էլ տրամադրվում են պետական պարտքի սպասարկման նպատակով։ Հայաստանի պետական պարտքն էլ աճում է երկրաչափական պրոգրեսիայով, քանի որ իշխանությունները ոչ միայն մտադիր չեն կրճատել իրենց ծախսերն ու անցնել խնայողական ռեժիմի, այլև անընդհատ հակված են նոր պարտքեր ներգրավելու։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում