Հայաստանը նոր փոխվարչապետ կունենա
Հայաստանի խորհրդարանը փետրվարի 11-ին սպասվող լիագումար նիստում քննարկման է դնելու «ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը, որը նախօրեին ընդունվել էր գլխադասային՝ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովում։ Քննարկումների ընթացքում պարզ դարձավ, որ Հայաստանը ևս մեկ փոխվարչապետ կարող է ունենալ, որն էլ զբաղվելու է եվրաինտեգրման հարցերով։ ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն ասաց, որ անհրաժեշտ է 3-րդ փոխվարչապետ ունենալ, որը կզբաղվի միայն ԵՄ ինտեգրման հարցերով։
Գործող Սահմանադրությունն այդ հնարավորությունը տալիս է։ 2018 թ. իշխանափոխությունից հետո Փաշինյանն առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակել էր Արարատ Միրզոյանին, բայց արդեն 2019 թ. սկզբին, երբ Միրզոյանն ԱԺ նախագահ դարձավ, փոխվաչապետի պաշտոնը հանեցին։ Այժմ էլ ցանկանում են վերականգնել։ Մեր տեղեկություններով, փոխվարչապետի պաշտոնին հավակնողները հենց «Եվրաքվե» նախաձեռնությունից են։ Մասնավորապես, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը և «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ցանկանում են դառնալ առաջին փոխվարչապետ։ Եվ դրա համար էլ տարբեր խողովակներով փորձում են առաջնային դիրք գրավել թե՛ Արևմուտքի աչքում, թե՛ Նիկոլ Փաշինյանին իրենց հավատարմությունը ցուցադրելիս։
Արևմտյան դեսպանատների համար առանձնապես մեծ նշանակություն չունի, թե ով կլինի առաջին փոխվարչապետը։ Բայց ԵՄ ինտեգրման գործընթացը, անկախ ամենից, նաև բավական շահութաբեր գործ է, որի համար էլ լուրջ պայքար է սպասվում։ Չի բացառվում, որ այս երկու քաղաքական ուժերն առաջիկայում սկսեն իրար տակ փորել։ Հայաստանում նման դրսևորումները բնավ էլ եզակի չեն։
Շուշան Սարդարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան