Ֆրանսիայի ԱԳՆ-ն Բաքվից պահանջել է վերջ տալ Նոր Կալեդոնիայի հարցում անընդունելի քայլերին. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է
Ֆրանսիան իրավիճակի ապակայունացման անընդունելի փորձ է որակել իր անդրծովյան տարածքներից մեկում՝ Նոր Կալեդոնիայում, մետրոպոլիայից անկախացման գաղափարի աջակիցների մասնակցությամբ միջոցառման անցկացումը՝ Ադրբեջանի հովանու ներքո: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն։
««Բաքվի խումբը» կրկին փորձել է ապակայունացնել մեր ազգային քաղաքական կյանքը Նոր Կալեդոնիայում։ Մեր անդրծովյան տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող այս ապարդյուն փորձերն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»,- գրել է նա X-ում։
Այսպես է Ֆրանսիայի ԱԳ նախարարն արձագանքել Բաքվի նախաձեռնող խմբի կողմից այս շաբաթ Նումեայում (Նոր Կալեդոնիայի վարչական կենտրոն) Ապագաղութացման միջազգային ճակատ համագումարի անցկացմանը։ X-ի հայտարարության համաձայն՝ միջոցառմանը, որը տեղի է ունեցել հունվարի 23-25-ը, պետք է մասնակցեին Ֆրանսիայի անդրծովյան տարածքներից, ինչպես նաև Կորսիկայի մի քանի ասոցիացիաների ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս Ֆրանսիայից անկախանալու օգտին:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը՝ ասելով, թե սա «Նոր Կալեդոնիայի բնիկ բնակչության պահանջների նկատմամբ ֆրանսիական անգործությունը կոծկելու փորձ է»:
«Հենց Ֆրանսիան է միշտ միջամտել տարածաշրջանային խնդիրներին և Ադրբեջանում խաղաղության և կայունության վերականգնման գործընթացին։ Բաքվի նախաձեռնող խումբը նպատակ ունի հանրության ուշադրությանը ներկայացնել Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականությունը և անդրծովյան տարածքներում առկա խնդիրները»,- ասել է Հաջիզադեն:
Բաքվի նախաձեռնող խումբը ստեղծվել է 2023 թվականի հուլիսին Ադրբեջանում կայացած համաժողովում՝ Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման շրջանակում։ Այն իր նպատակն է սահմանել՝ աջակցել 21-րդ դարում գաղութատիրությունից տառապող ժողովուրդների պայքարին, սակայն առավելապես կենտրոնացած է Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում ապակայունացում առաջացնելու ուղղությամբ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան