Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է
Քաղաքականություն

Ի՞նչ էր փնտրում Փաշինյանը Շվեյցարիայում

Շվեյցարական Դավոս այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի հանդիպում էլ տեղի հայ գործարարների և համայնքի ակտիվ ներկայացուցիչների հետ էր ունեցել։ Այդ հանդիպմանը նա անթաքույց քծնել և գովել է մասնակիցներից մեկին՝ հայտնի բանկիր և գործարար Վարդան Սրմաքեշին։ Վերջին 2018թ. իշխանափոխությունից հետո երկար աջակցել է Փաշինյանին ու նրա թիմին, Շվեյցարիայում տեղավորել սրանց գումարները, նվիրատվություններ արել Աննա Հակոբյանի ֆեյք հիմնադրամին։ Մեր տեղեկություններով, մեկ տարուց ավելի Սրմաքեշը որևէ գումար չի փոխանցում Հակոբյանի հիմնադրամին, ինչից հետո հայտնվել էր հարկայինի և իրավապահների ուշադրության կենտրոնում։
Սրմաքեշը լուրջ մասնակցություն ունի Հայաստանում գործող երկու բանկերում, նաև այլ բիզնեսներ։ Այդ բիզնեսներից մեկն էլ ժամացույցների հայտնի AWI ընկերությունն է։ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո այդ ընկերության գործերը բավական լավ էին ընթանում, քանի որ թե՛ Փաշինյանը, թե՛ նրա թիմակիցները նախընտրում էին այդ ընկերության արտադրանքը։ Իշխանավորներն արդեն «զարգացել», անցել են այլ, ավելի թանկարժեք բրենդների։

Սրմաքեշի բանկերում մի քանի ստուգումներ են իրականացվել այս ընթացքում, իբր խախտումներ ու չարաշահումներ գտել։ Գործող իշխանությանը նվերները քիչ էին թվացել, փորձել էր փայ մտնել շվեյցարահայի ընկերություններում։

Այժմ կամ Փաշինյանի և Սրմաքեշի միջև լարվածությունն անցել է, նոր պայմանավորվածությունների են հանգել, կամ էլ, անկախ հայտարարություններից և քծնանքից, Փաշինյան-Սրմաքեշ հարաբերություններն այնքան էլ պարզ չեն։ Գործող իշխանությունների համար վտանգավոր է մինչև վերջ փչացնել հարաբերությունները։ Սրմաքեշը ոչ միայն իշխանության ապօրինի գործարքներից է տեղյակ, այլև արտերկրում կարող է լուրջ ֆոն ստեղծել, խոչընդոտել Փաշինյանի որոշ նախաձեռնությունները։ Ինքն անձամբ չի ցանկանում աշխատել գործող իշխանությունների հետ՝ հասկանալով, որ անխնա գողանում են։ 

Արփի Ստեփանյան