Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է
Քաղաքականություն

Փաշինյանը սրբագրում է Ցեղասպանության պատմությունը և հերթական հոդվածը շալակում

Եթե Հայաստանն իրեն հարգող իրավապահ համակարգ ունենար, ապա ՀՀ վաչապետի պաշտոնը զբաղեցնող անձն արդեն ձերբակալված կլիներ ՀՀ Քրեական օրենսգրքի 136 հոդվածի համաձայն։

2018թ. իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը բազմիցս են քայլեր կատարել Հայոց ցեղասանության միջազգային ճանաչման գործընթացի դեմ՝ փաստացի ապացուցելով, որ շարքային թրքական գործակալներ են։ Պատմությունը խմբագրելու նրանց մղումներն այնքան հեռուն են գնացել, որ նույնիսկ ամենամեծ ոճրագործությունը փաշինյանականների համար քննարկման առարկա է դարձել։ Օրերս շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կրկին կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության փաստը, հայտարարել, թե պետք է դեռ հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու՞ և ու՞մ միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։

Ցուցադրելով իր պատմական և իրավական գիտելիքների իսպառ բացակայությունը՝ Փաշինյանը հայտարարել է. «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչու՞ է տեղի ունեցել, և ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ու՞մ միջոցով ենք ընկալել, ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»։

Ո՛չ Փաշինյանը, ո՚չ նրա կիսագրագետների խմբակը, իհարկե, տեղյակ չեն, որ «ցեղասպանություն» եզրույթն առաջին անգամ ի հայտ է եկել միայն 1943թ., երբ լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը ձևակերպեց այն։ «Ես ստեղծեցի այդ բառը, որովհետև մեզ պետք էր ինչ-որ մի բնորոշում, որպեսզի մենք կարողանայինք հասկանալ՝ ի՞նչ էր այն, ի՞նչ կատարեցին թուրքերը հայերի և նացիստները հրեաների հետ»,- նշել էր Լեմկինը։

Թե՛ աշխարհահռչակ իրավաբանի ձևակերպումը, թե՛ ՀՀ Քրեական օրենսգիրքը Նիկոլ Փաշինյանի համար խոչընդոտ չեն՝ տրվելու թուրքական ժխտողական քաղաքականությանը:

Քրեական օրենսգրքի 136 հոդվածի 2-րդ մասը բառացի նշում է. «Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, որը կատարվել է՝

1) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ 2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»:

Գործող իրավապահ համակարգը, բնականաբար, Փաշինյանին պատասխանատվության չի ենթարկի, բայց իշխանափոխությունից հետո նրան մեղսագրվող հոդվածների թիվն ավելացավ ևս մեկով։

Նանե Մինասյան