Լուկաշենկոն՝ Նիկոլ Փաշինյանի «փրկիչ»
Հայ հանրությունը հերթական անգամ ցնցումների մեջ է հայտնվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններից։ Բելառուսի նախագահը կրկին սրում է հայ-բելառուսական հարաբերությունները, բայց դրանով ոչ թե վնասում, այլ աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Մամուլի ասուլիսում Լուկաշենկոն հաստատել է, որ աջակցել է Ադրբեջանին, քանի որ «ողջախոհության կողմից» էր։ «Ես զանգեցի Պուտինին, հարցրի՝ դու՞ ես դրդել, որ Փաշինյանը Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս: Նա ասաց, որ ոչ, ես կապ չունեմ: Ո՞վ էր նրա լեզվից քաշում նման բան ասել: Իլհամը պատրաստ էր ընդունել, որ Հայաստանը Ղարաբաղի վրա մեծ ազդեցություն ունենա, իսկ հետո՝ այսպիսի նվեր: Ո՞վ չէր օգտվի դրանից»:
Լուկաշենկոն հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը «սիրախաղ» է սկսել Եվրամիության հետ։ «Վտանգավոր խաղ է: Նա կկործանի Հայաստանը: Հանգստացրե՛ք նրան», - ասել է Լուկաշենկոն: Նա չի հերքել, թե Հայաստանի հետ նույն ռազմական կառույցում՝ ՀԱՊԿ-ում գտնվող երկիրն Ադրբեջանին զենք է վաճառել, ընդգծելով, որ բաց են եղել նաև Հայաստանի համար: «Ով փող է վճարել, նա էլ ապրանք է ստացել», - ասել է Բելառուսի գործող ղեկավարը:
Մի պահ վերացարկվելով Լուկաշենկոյի անունից՝ պետք է ընդունենք, որ մի շարք արձանագրումներ ոչ միայն լեգիտիմ են, այլև պարզ ճշմարտություն։ Ո՞վ, եթե ոչ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս՝ լեզու դնելով Ալիևի բերանն ու նոր կռվան նվիրելով։ Ո՞վ, եթե ոչ Փաշինյանն է, որ վտանգավոր խաղ է սկսել Արևմուտքի հետ՝ վտանգելով ՀՀ գոյությունը։
Բայց արդյո՞ք Բելառուսի տխրահռչակ նախագահն է, որ պետք է անի այս արձանագրումները։ Տպավորություն է, որ այս մասին խոսելով՝ Լուկաշենկոն պարզապես օգնում է Փաշինյանին, քարոզչական նոր գործիքներ տալով նրան։ Ու երբ որևէ մեկը բարձրացնում է այս հարցերը, անմիջապես կապում են Լուկաշենկոյի հետ։ Սա ընդամենքը «հումանիտար օգնություն» է Նիկոլ Փաշինյանին, որն էլ առատորեն օգտվում է դրանից։
Գոհար Մակարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան