«Հայաքվեն» կփոխհատուցի ուղեվարձի բոյկոտի ընթացքում քաղաքացիների հնարավոր վարչական տույժերը
•Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել 2025 թ. փետրվարի 1-ից շեշտակի բարձրացնել քաղաքային տրանսպորտի սակագները՝ այն դարձնելով 300 ՀՀ դրամ ներկա 100-ի փոխարեն: Հանրային տրանսպորտի թանկացման մասին որոշումն ընդունվել է կամայական ճանապարհով և անտեսում է Երևանի բնակչության օրինական շահերը:
Երևանի բնակիչների ընդամենը 12-ի տոկոսի աջակցությամբ քաղաքի կառավարմանը տիրացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները, չանսալով տասնյակ հազարավոր երևանցիների բողոքին, Երևան քաղաքի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների փաստարկներին, նույնիսկ սեփական նախընտրական խոստումներին՝ որոշել են հարկադրանքի միջոցներով ներդնել հանրային տրանսպորտի թանկացումը։
•Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններն ու բազմաթիվ քաղաքացիներ առաջարկել են փետրվարի 1-ից բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը և կասեցնել սակագնի անհիմն բարձրացումը:
«ՀԱՅԱՔՎԵ» ազգային քաղաքացիական միավորումը կանգնում է երևանցու կողքին և միանում է բոյկոտի գործողություններին: Մենք քաղաքացիներին կոչ ենք անում
• հրաժարվել փետրվարի 1-ին վճարել նոր սակագներով:
• վարչական տույժերի դեպքում դիմել «ՀԱՅԱՔՎԵ» կենտրոնական գրասենյակ (Աբովյան 25)` դրանց հատուցման, ինչպես նաև հետագա իրավական պաշտպանություն ստանալու համար:
Միասին մենք կկարողանանք պաշտպանել Ձեր օրինական իրավունքները և վերականգնել սոցիալական արդարությունը Երևան քաղաքում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան