Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես երազանք ունեմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում. Հայաստանն այժմ կառուցում է այն, որը հիանալի տեսք ունի. Քոնոր ՄաքԳրեգորԱրարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԻրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. ԱրաղչիՄենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. ՓաշինյանԳործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանԻնչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ ԿարապետյանWednesday-ն ընդմիջում է վերցնում. Netflix-ը սիրված սերիալի վերադարձը հետաձգում է մինչև 2027 թվականըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ Թրամփ2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի կարևորագույն պահերը Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԱլոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունըՈւկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլnւզման. ՕրբանԱդրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար ԴավթյանԱշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր ԱվետիսյանԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Աշխարհահռչակ Քոնոր ՄաքԳրեգորն անդրադարձել է Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցմանն ու պատմել նման արձան Իռլանդիայում կառուցելու երազանքի մասինԵկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում
Քաղաքականություն

Ակնհայտ է, որ ՀՀ վարչապետն իրականացնում է արդեն ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, այլ Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն. Հայ դատ

Ակնհայտ է, որ ՀՀ վարչապետը իրականացնում է արդեն ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, այլ Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն: Այս մասին ասված է Հայ դատի կենտրոնական գրասենյակի հայտարարության մեջ:

«Օրեր առաջ շվեցարահայ համայնքի մի քանի անդամների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի կառավարության ղեկավարն իրեն թույլ է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ անընդունելի պնդումներ, որոնք իրենց էությամբ այլ բան չեն, քան թուրքական ժխտողականության այնպիսի անպիտան թեզեր, որոնք տասնամյակներ շարունակ մերժվել են ոչ միայն Հայաստանի և համայն հայության, այլև միջազգային առաջադեմ հանրության, տասնյակ պետությունների, ոլորտի առաջատար գիտնականների, մասնագիտական կազմակերպությունների, և նույնիսկ բազմաթիվ թուրք մտավորականների կողմից։

Հայոց ցեղասպանության էության նենգափոխումը, կատարված ոճրագործության մասշտաբների մեղմացումը, Հայոց ցեղասպանության խնդրի միջազգայնացման դեմ արշավը և տարատեսակ այլ շահարկումները նախ և առաջ անարգանք են անմեղ զոհերի հիշատակին։ Հայաստանի կառավարության ղեկավարի ցնորամիտ ելույթները անարգանք են նաև Հայոց ցեղասպանությունը տասնամյակներ շարունակ հետազոտող հայ և օտար գիտնականների, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար պայքարած հարյուրավոր մարդասերների, այդ ոճրագործությունն ընդունած տասնյակ պետությունների համար։

Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը իրականացնում է արդեն ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, այլ Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն։

Եթե չլիներ մեր ժողովրդի, հասարակական-քաղաքական և ակադեմիական լայն շրջանակների ցասումն ու արհամարհանքը հիշյալ պնդումների նկատմամբ, գուցե անհրաժեշտ լիներ, իբրև հակազդում փաշինյանական տգիտության, անդրադառնալ 1939թ․ «ցեղասպանություն» տերմինի բացակայությանը, կամ ավելի ուշ, 1943-1944թթ․ Ռաֆայել Լեմկինի կողմից այդ տերմինի ստեղծմանը՝ ինչը Լեմկինի համար դարձել էր անհրաժեշտություն դեռ 1921 թվականից՝ էապես ազդված Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից և նկարագրելու հենց հայության դեմ կատարվածը։ Առավել, Լեմկինի իսկ վկայությամբ, հայկական մի շարք կազմակերպություններ և հայ անհատներ կարևոր ներդրում են ունեցել այդ ժամանակ նոր ձևավորված ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 1948թ.-ին որդեգրման, և ապա՝ տարբեր պետությունների կողմից վավերացման գործում։ Եթե Փաշինյանի նկատմամբ լրջության որևէ նշույլ մնացած լիներ, գուցե անհրաժեշտություն լիներ ընդգծել Հայոց ցեղասպանության բացառիկ փաստագրվածությունը, անդրադառնալ նաև այն հսկայական գիտական, հանրային ու քաղաքական աշխատանքներին, որ մինչև երկրորդ աշխարհամարտի սկիզբն ու դրանից հետո կատարվել են հայկական ջարդերի ուսումնասիրության, խնդրի միջազգային հանրահռչակման ու կանխարգելման ուղղությամբ, սկսված 1890-ական թթ․ համիդյան ջարդերից, քանի որ արդեն 19-րդ դարավերջից ու 20-րդ դարասկզբից, նույնիսկ մինչև Հայոց ցեղասպանությունը, եվրոպական բազմաթիվ երկրներում հասարակական-քաղաքական լայն շրջանակներն ու տեղական մամուլը խոսում էին իր հայրենիքում հայության դեմ սկիզբ առած բնաջնջման քաղաքականության մասին։ Նաև հե՛նց այդ պայքարի արդյունքում էր, որ միջազգային հարաբերություններում հայությանն առնչվող հարցերը արծարծելու համար ՀՅ Դաշնակցությունը Ֆրանսիայում, Շվեյացարիայում, Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում և այլուր ստեղծեց ու օժանդակեց մի շարք կազմակերպությունների աշխատանք, որոնք էլ հետագայում գաղափարաքաղաքական հիմք հանդիսացան Հայ դատի համակարգի ստեղծման համար։

Կիսագրագիտությամբ համեմված տգիտության հերթական դրսևորման ընթացքում, Փաշինյանը փորձում է կրկնել այն ինչ նախկինում ասել է, թե իբր մենք դրսից, «ինչ որ մեկի միջոցով ենք ընկալել» մեր պատմությունը։

Ավելին, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային հարաբերությունների համակարգը խիստ տարբեր էր նախապատերազմյա ժամանակահատվածից և տրամաբանական է, որ հայ ժողովուրդը, օգտվելով ստեղծված իրավիճակից ավելի մեծ թափով սկսեց հետապնդել Հայոց ցեղասպանության միջազգայնացման խնդիրը՝ թե՛ հայրենիքում, թե՛սփյուռքում։ Եթե Հայաստանի առաջին Հանրապետության օրոք և առաջիկա տասնամյակներին, միջազգային իրավունքում ցեղասպանության հանցագործության որակման բացակայության պայմաններում հայության աշխատանքը կենտրոնացել էր Թուրքիայի կողմից գրավված և միջազգային պայմանագրերով Հայաստանին պատկանող տարածքների վերադարձի վրա, ապա հատկապես 1952թ.ից հետո, երբ արդեն ուժի մեջ էր մտել ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան, երբ Թուրքիայի կողմից նոր թափ էր առել 1915-1923թթ. հայության նկատմամբ գործված մարդկության դեմ հանցագործությունները ժխտելու քաղաքականությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ևս դարձավ հայության օրակարգի հարց։   

Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը, ով իր իշխանության երկարաձգման գործում հիմնականում հենվում է տարբեր ուժային կենտրոնների վրա, վերջիններիս աջակցության կորստի մոտալուտ վտանգը զգալով, սկսել է դաշնակիցներ փնտրել թշնամական շրջանակներում և ներհայկական խոսույթ ներմուծել այնպիսի գաղափարներ, որոնք, ինչպես վերը նշվեցինք, տասնամյակներ շարունակ մերժված է քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Փաշինյանի անցած վեց և ավել տարիների վարքի տարբեր երեսներին կարելի է տալ իրավական և / կամ բժշկական տարբեր գնահատականներ, սակայն այս՝ հայության ու Հայաստանի դեմ թշնամական վարքագծով պետությունների նկատմամբ իր հավատարմությունը կարելի է բնորոշել նաև «ստոկհոլմյան համախտանիշով» (Երբ զոհն սկսում է համակրանք տածել ագրեսորի նկատմամբ, Stockholm syndrome)։ Այս հավանական բացատրությունը չի մեղմացնում Փաշինյանի հանցագործությունը հայոց պետականության ու պետության նկատմամբ, այլ հավելյալ անգամ ընդգծում է, որ վարչապետի աթոռին նստած՝ Փաշինյանը սխալ տեղում է։

Միջանկյալ նշենք, որ Հայաստանը տևական ժամանակահատված, սկսած 1990-ականների վերջից, բայց հատկապես ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում, միջազգային հարաբերություններում դիրքավորվել է որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկ պետություն՝ էականորեն բարելավելով այդ հանցագործության վաղ ազդարարման ու կանխարգելման միջազգային իրավաքաղաքական մեխանիզմները։ Սակայն, Հայասատանի վարչապետի այս և նման հայտարարությունները նաև այդ աշխատանքին են հարվածում։

Հայաստանի իշխանությունների կողմից նման հայտարարությունների պայմաններում Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների միջազգային ցանցը պարբերաբար առերեսվում է հավելյալ խնդիրների, որոնց պայմաններում հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքներն էապես դժվարանում են։ Պետք է նկատել, որ նման հայտարարությունները Հայ դատի ցանցին խանգարում են ավելի շատ, քան ադրբեջանաթուրքական սադրանքները, վարձու լոբբիստներն ու ամենուր տարածվող հակաքարոզչությունը»,-ասված է հայտարարության մեջ։