Շնորհավո՛ր տարեդարձդ, ՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ․ Խաչիկ Ասրյան
20-րդ դարավերջի 90-ականների սկզբին՝ հայ ազգային - ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված Արցախյան հերոսամարտի ընթացքում, հայրենատեր հայ ժողովուրդը ձևավորեց և ստեղծեց անկախ ու ինքնիշխան Հայաստանի ազգային բանակը, որը ստեղծման օրվանից վահան դարձավ՝ մարտնչելով թշնամիների դեմ, պաշտպանելով Հայաստանն ու Արցախը:
Հայո՛ց Ազգային Բանակ, Դո՛ւ ես Հայոց հայրենիքի սի՛րտն ու ազգային գենի գլխավոր զարկերա՛կը, Հայ ազգի մարտունակ ոգու կենդանի վկայությո՛ւնը, հայրենի հողի պաշտպանության զե՛նքը, Հայի և Հայաստանի ո՛ւժն ու զորությո՛ւնը:
Հայո՛ց Ազգային Բանակ, Քո փորձով ու մարտունակությամբ, զավակներիդ քաջությամբ պետք է շարունակես լինել անառիկ բերդ հայոց սահմաններին:
Հայո՛ց Ազգային Բանակ, «Հայոց Արծիվներս» հպարտ ենք, որ մասնակիցն ու ուղեկիցն ենք Քո անցած ճանապարհի: Եղել ու մնալու ենք երդվյալ զինվորդ՝ միշտ Քո կողքին ( www.hayocartsivner.am )։
Խոնարհվում ենք Հայաստանի ու Արցախի պանթեոններում հանգչող բոլոր քաջերի հիշատակի առջև:
Երախտագիտության խոսք եմ ուղղում Հայոց սուրբ հողի պահապան զինվորներին և քաջարի զինվորականներին, ովքեր, հավատալով ազգի ու հայրենի տան՝ Հայաստանի վաղվա օրվան և ցուցաբերելով արժանապատիվ հայրենատիրոջ հատկություններ՝ համարձակություն, ուժ և պատիվ, անառիկ են պահում Հայոց սահմանները:
Հայո՛ց Ազգային Բանակ, թող որ յուրաքանչյուր հաղթանակդ այսուհետ լինի կատարյալ, մաղթում ենք անխոցելի ռազմավարություն, անսասան կարգապահություն, անսպառ դիմադրողականություն և անձնազոհություն։
Հայաստանի ու Հայ ազգի անվտանգության ապահովման միակ հիմնաքարը ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՆ է և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ։
Շնորհավո՛ր 33-րդ տարեդարձդ, ՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ:
ԱՍՏՎԱ՛Ծ միշտ պահպանի Հայաստանը (Հայ ազգը, Հայոց հայրենիքը, Հայոց պետությունը):
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ
28 հունվարի 2025 թ.




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան