Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ)
Քաղաքականություն

Այնտեղ, որտեղ ժողովուրդն ու Բանակը եղել են միասնական, մենք դարձել ենք անպարտելի․ Սեյրան Օհանյան

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅԿԱԿԱ՛Ն ԲԱՆԱԿ

Դու կայացել ես հայ ժողովրդի համար օրհասական ու բարդ պայմաններում։ Եվ մեր Անկախության համար մղվող պայքարում հաղթանակել ես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ։ Այնտեղ, որտեղ ժողովուրդն ու Բանակը եղել են միասնական, մենք դարձել ենք անպարտելի։

Դու բազմիցս ապացուցել ես, որ մարտունակ ես, տարածաշրջանում մրցունակ և միշտ պատվով ես կատարել Քո առջև դրված մարտական խնդիրները։ Սակայն ծանրագույն զրկանքներ ես կրել, երբ այս ազգակործան ղեկավարության կողմից մնացել ես միայնակ։ Եվ անձնուրաց հրամանատարներիդ ու զինվորներիդ շնորհիվ տարել ես Քո Պատվո՛ մարտը՝ նույնիսկ այն պայմաններում, երբ ոչ Քո մեղքով՝ ամբողջովին մենակ էիր ու թշնամիներով շրջապատված։

Այսօր, որքան էլ փորձեն նենգափոխել  ու նսեմացնել Քո անցած հիրավի հերոսական, փառավոր ճանապարհը, որքան էլ դժվար լինի Քեզ համար հետագայում, համոզված եմ՝ Դու նորից, ժողովրդի հետ միասին, ոտքի՛ ես կանգնելու՝ պատրաստ կատարելու Քո առջև դրված մարտական՝ մեր Հայրենիքի պաշտպանության խնդիրը։

Թո՛ղ չկասկածեն՝ մեր զարկի ուժը թշնամին նորի՛ց է տեսնելու։

ՔԵ՛Զ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ, ԵՎ ՔՈ ՀԵՐՈ՛Ս ԶԱՎԱԿՆԵՐԻՆ՝

ՀԱՎԵ՛ՐԺ ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ։

ՀՀ ՊՆ նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան