ՔՊ նիստը թեժ է անցել
Երեկ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ տարածած հաղորդագրությունները գնալով ավելի լակոնիկ և բովանդակազուրկ են դառնում։ Նշվում է, որ քննարկվել է իրականացվող ռեֆորմների ընթացքը։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, նիստը բավական թեժ է անցել, վարչության անդամներից մի քանիսը, զարմանալիորեն, դեմ են արտահայտվել ՔՊ վերջին նախաձեռնություններին, նշել, թե հանրությանը չեն կարողանում համոզել ոչ համընդհանուր հայտարարագրման, ոչ տրանսպորտի թանկացման անհրաժեշտությունը։ Արձանագրել են, որ կուսակցությունը խնդիրներ է ունենալու, և ոչ միայն ավանդական ընդդիմադիր զանգվածի, այլև անգամ յուրայինների հետ, որոնք ևս տառապելու են ՔՊ իրականացրած «բարեփոխումներից»։
Ասում են՝ Փաշինյանն այնքան էլ ակտիվ չի եղել նիստում, ուշադիր լսել է կուսակիցներին, ինչ-որ գրառումներ արել։ Հենց նիստից հետո էլ քաղաքապետը հայտարարեց, որ տրանսպորտի սակագինը նվազում է։ Վարչության անդամները նշել են, որ եթե պատրաստվում են արտահերթ զարգացումների, ապա այս թանկացումները, ժողովրդի կյանքը բարդացնելը լուրջ հարված է հասցնելու առանց այն էլ ցածր վարկանիշին, և հարկավոր է ինչ-որ կերպ փոխել որոշումները։
Ալլա Տեր-Հովհաննիսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT