Ադրբեջանը լկտիանում է. Ռուսաստանը քաղում է իր ցանածի պտուղները
Նախօրեին ՌԴ ԱԳՆ է կանչվել Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը «ադրբեջանական ԶԼՄ-ներում մի շարք հակառուսական հրապարակումների, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվության արշավի առնչությամբ»: Այս մասին ասված է ռուսաստանյան գերատեսչության հաղոդրագրությունում։
Օրերս Baku TV հեռուստաալիքը ռեպորտաժ էր հրապարակել, որում լրագրողը Բաքվում գործող «Ռուսական տուն» կազմակերպությանը մեղադրում էր մշակութային, հումանիտար գործունեության քողի տակ հակաադրբեջանական լրտեսության համար:
Դեսպանի հետ զրույցում ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը պնդել է՝ մեղադրանքները բացարձակ անհիմն են։
Թվում էր՝ միջադեպը դեսպանի հետկանչով կավարտվեր, բայց Բաքուն Մոսկվային կոշտ է պատասխանել։
Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովն էլ կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ «ապատեղեկատվական նյութերի հրապարակումը և Ադրբեջանի դեմ ուղղված ռեպորտաժների հեռարձակումը ռուսական մամուլում», ինչպես նաև Ռուսաստանի որոշ պաշտոնական շրջանակների կողմից տարակուսանք է առաջացնում: Ընդգծվել է, որ նման գործողությունները հակասում են երկու երկրների միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի բովանդակությանը և ոգուն։
Այսկերպ Ադրբեջանը պատասխանում է իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին՝ հայելային պատասխան տալով։ Թե ո՞րն է Բաքվի այս լկտիացման իրական պատճառը, և ինչո՞ւ է կտրուկ սրում հարաբերությունները, կարելի է տարբեր վարկածներ առաջ քաշել, բայց փաստը մնում է փաստ, որ Հայաստանի փոխարեն Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու՝ Մոսկվայի քաղաքականությունը ձախողվել է։ Իսկ Հարավային Կովկասում ՌԴ քաղաքական ձախողումների համար Կրեմլում դեռ ոչ ոք պատասխանատվություն չի կրել։
Սվետա Սամսոնյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT