Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Քաղաքականություն

Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» ձախողվել է

Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարելի է ասել, ձախողված էր ի սկզբանե։ Եթե Արևմուտքում դեռ շոյում են Փաշինյանի գլուխը, թերթում նրա բերած բրոշյուրները, դեմքի լուրջ արտահայտությամբ գլուխները տմբտմբացնում, ապա տարածաշրջանի որևէ երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը լուրջ չեն վերաբերվում այդ նախագծին։

Իլհամ Ալիևը երեկ կրկին հայտարարել է, թե Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները և ապահովի կապն Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև։ «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի նախաձեռնությունն է։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակից հետո այս հարցը մուտք գործեց միջազգային օրակարգ։ «Զանգեզուրի միջանցքը» միջազգային բառապաշարում այսօր ընդունված տերմին է։ Մենք, իհարկե, գործնական քայլեր ենք ձեռնարկում այդ միջանցքի բացման ուղղությամբ։ Ճիշտ է նաև, որ Հայաստանն այս հարցում ոչ կառուցողական մոտեցում է դրսևորում և չի կատարում այն պարտավորությունները, որ ստանձնել է նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն ակտով։ Այդ փաստաթղթում հստակորեն գրված է, որ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև պետք է տրանսպորտային կապ ապահովվի», - ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը պնդել է, որ «Խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է, իսկ իրենց պահանջները պետք է բավարարվեն։ «Դուք երևի լսել եք, որ Հայաստանն առաջ է քաշել այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, և աշխարհում էլ երկիր չմնաց, որտեղ նրանք այդ նախագիծը ներկայացրած չլինեն։ Իրականում, սակայն, այդ այսպես կոչված նախագիծն առանց Ադրբեջանի ոչինչ է։ Մենք տարբեր խողովակներով այդ մասին բազմիցս ասել ենք նաև հայկական կողմին։ Եթե դուք իրոք ցանկանում եք կյանքի կոչել այդ նախագիծը, առաջին հերթին պետք է Ադրբեջանին դիմեք։ Առանց մեզ դա պարզապես թղթի կտոր է, իսկ մեր առաջ քաշած պայմաններն արդար են, հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և այն պարտավորությունների վրա, որ Հայաստանն է ստանձնել», - նշել է Ալիևը՝ պահանջելով անխոչընդոտ անցում Ադրբեջանից Նախիջևան։

Բաքվի բռնապետի այս պնդումները վկայում են, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի՝ «Զանգեզուրի միջանցքի» համար, իսկ Փաշինյանի նախաձեռնությունները միայն Արևմուտքին և սեփական հանրությանը մոլորության մեջ գցելու փորձեր են, նաև լավ պատրվակ թշնամի պետության համար։

Նոնա Բարսեղյան