Երևանն ու Բաքուն սահմանազատման հարցում առաջընթաց են գրանցել, ՌԴ-ն պատրաստ է տրամադրել քարտեզագրական նյութեր. Օվերչուկ
Հայաստանն ու Ադրբեջանն առաջընթաց են գրանցել սահմանազատման և սահմանագծման հարցում, ինչը նպաստում է կայունությանը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Հարցին, թե իր հայ և ադրբեջանցի գործընկերներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հետ համանախագահած եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է աշխատել, Օվերչուկը նշել է, որ «ֆորմալ առումով ոչ ոք աշխատանքը չի դադարեցրել»։
«Մենք պարբերաբար շփվում ենք այդ թեմայով (Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային կարգավորումը), բայց ոչ եռակողմ ձևաչափով, այլ, ինչպես ասում են՝ դեմ առ դեմ: Իմ գործընկերները պարբերաբար հանդիպում են սահմանների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի շրջանակում։ Այնտեղ շատ մեծ և լավ առաջընթաց է գրանցվել», - շարունակել է ՌԴ փոխվարչապետը:
Ինչպես ընդգծել է Օվերչուկը, սահմանի մի մասն արդեն սահմանազատվել և սահմանագծվել է, իսկ հիմա կողմերը պայմանավորվել են այս հարցով շարժվել հյուսիսից՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հանգույցից, դեպի հարավ:
«Մենք միշտ ողջունել ենք նման շփումը և նման համատեղ աշխատանքը, քանի որ դա, անկասկած, կնպաստի տարածաշրջանի կայունությանը, և մենք միշտ առաջարկել ենք աջակցել այս գործընթացին»,- ասել է Օվերչուկը:
Նրա խոսքով՝ «ՌԴ-ն ունի համապատասխան քարտեզագրական նյութեր, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել սահմանազատմանը և սահմանագծմանը ներգրավված կողմերի խնդրանքով»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT