Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես երազանք ունեմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում. Հայաստանն այժմ կառուցում է այն, որը հիանալի տեսք ունի. Քոնոր ՄաքԳրեգորԱրարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԻրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. ԱրաղչիՄենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. ՓաշինյանԳործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանԻնչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ ԿարապետյանWednesday-ն ընդմիջում է վերցնում. Netflix-ը սիրված սերիալի վերադարձը հետաձգում է մինչև 2027 թվականըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ Թրամփ2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի կարևորագույն պահերը Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԱլոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունըՈւկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլnւզման. ՕրբանԱդրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար ԴավթյանԱշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր ԱվետիսյանԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Աշխարհահռչակ Քոնոր ՄաքԳրեգորն անդրադարձել է Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցմանն ու պատմել նման արձան Իռլանդիայում կառուցելու երազանքի մասինԵկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում
Քաղաքականություն

Երկրի գոյատևումը պահանջում է Փաշինյանի անհապաղ հեռացումը, նա կորցրել է կառավարելու բարոյական և քաղաքական որևէ լեգիտիմություն․ Օսկանյան

Փաշինյանը կորցրել է կառավարելու բարոյական և քաղաքական որևէ լեգիտիմություն։ Երկրի գոյատևումը պահանջում է նրա անհապաղ հեռացումը։

Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․

«Արդարացումների ժամանակն ավարտվել է, Փաշինյանը պետք է հեռանա․

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը որպես Հայաստանի ղեկավար այլ բառով, քան ազգային աղետ, դժվար է նկարագրել։ Վեց տարվա ընթացքում նրա ամբարտավան ոչ կոմպետենտությունը և քաղաքական կարճատեսությունը հպարտ ազգից թողել են նվաստացված ստվերը։ Նրա կառավարման ընթացքում Հայաստանը կրել է իր արդի պատմության ամենակործանարար պարտությունը՝ Արցախի լիակատար կորուստ, հայ բնակչության տեղահանություն և հազարավոր զոհեր։ Սա ոչ միայն ռազմադաշտում ձախողման պատմություն է, այլ պարտություն մի ղեկավարի, որի ամբարտավանությունը, տգիտությունը և խելամիտ խորհուրդների անտեսումը երկիրը տարել են անդունդ։ Այսօր, երբ հայ պատանդները դեռ տառապում են Բաքվում, ինքնիշխան հայկական տարածքների մի մասը զիջված է, և նոր զիջումների պահանջներ են սպասվում, Փաշինյանը կորցրել է կառավարելու բարոյական և քաղաքական որևէ լեգիտիմություն։ Երկրի գոյատևումը պահանջում է նրա անհապաղ հեռացումը։

Փաշինյանի կառավարումը ռազմավարական կանխատեսման անկարողության աննախընթաց ցուցադրություն է։ Պաշտոնը ստանձնելու պահից ի վեր նա ցուցաբերել է վտանգավոր անտեղյակություն արտաքին քաղաքականության և ռազմական հարցերում։ Ի տարբերություն Հայաստանի նախկին ղեկավարների, որոնք տարածաշրջանային բարդությունները կառավարում էին զգուշությամբ և ռեալիզմով, Փաշինյանի մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է անզգուշության «վարպետություն»։

Նրա սադրիչ հռետորաբանությունը օտարացրեց դաշնակիցներին ու խրախուսեց Ադրբեջանին սկսելու 2020-ի կործանարար պատերազմը։ Երբ անխուսափելի աղետը հարվածեց, նրա որոշումները՝ հանդուգն համառությամբ, այլ ոչ թե իմաստնությամբ, երաշխավորեցին մեր ջախջախիչ պարտությունը։ Նրա անձեռնհասության համար հինգ հազար հայ զինվոր վճարեց սեփական կյանքով, ևս տասը հազարը դարձավ վիրավոր՝ բեկված ապագայով։

Այս աղետից դասեր քաղելու փոխարեն, Փաշինյանը կրկնապատկեց իր սխալները։ Արժանապատվությամբ հրաժարականի փոխարեն նա կառչեց իշխանությանը՝ մերժելով պատասխանատվությունը։ Նրա կառավարությունը ներգրավվեց քավության նոխազներ որոնելու ցինիկ արշավի մեջ՝ մեղադրելով նախկին կառավարություններին, արտաքին դաշնակիցներին և նույնիսկ հայ ժողովրդին այն ձախողումների համար, որոնք ամբողջովին իրենն էին։ Բայց պատմությունը չի ստում։ Հենց նրա կառավարումն է, որ հանգեցրեց Արցախի լիակատար կորստին, 120,000 հայերի բռնագաղթին և Հայաստանի տարածքային ամբողջականության աննախադեպ քայքայմանը։

Նվաստացումը սրանով չի դադարում։ Փաշինյանի օրոք Հայաստանը վերածվել է վասալական պետության՝ մշտապես հարկադրված տարածքային, պատմական, սահմանադրական և դիվանագիտական լրացուցիչ զիջումներ կատարելու։ Նրա արտաքին քաղաքականությունը եղել է անկայուն և ինքնակործան՝ այրելով կամուրջները դաշնակիցների հետ՝ միաժամանակ չկարողանալով ապահովել այլընտրանքներ։ Նրա ձախողումները թողել են Հայաստանը մեկուսացած, խոցելի և հակառակորդների ողորմածության ներքո։ Նույնիսկ հիմա, երբ հայ բանտարկյալները ադրբեջանական բանտում են, նրա կառավարությունը չունի կամք կամ իրավասություն՝ պայքարելու նրանց ազատ արձակման համար։

Ամենաամոթալին թերևս այն է, որ Փաշինյանը վերջերս Հայոց ցեղասպանության ժխտողականանության ապշեցուցիչ մեկնաբանություններ արեց՝ անհասկանալի դավաճանություն սեփական ազգի պատմության հանդեպ։ Հայաստանի ղեկավարի կողմից հայ ժողովրդի ամենամեծ ողբերգության նվաստացումը և խեղաթյուրումը անընդունելի է։ Սա ծայրահեղ վիրավորանք է մի երկրի համար, որն արդեն չափազանց մեծ գին է վճարել նրա աղետալի ձախողումների համար։

Բայցևայնպես, Փաշինյանը դեռ պաշտպաններ ունի, որոնք լավ գիտեն, որ նրա հռետորաբանությունն ու գործողությունները պաշտպանելի չեն։ Առաջնորդվելով անձնական և միգուցե նյութական շահերով՝ նրանք փորձում են գտնել նուրբ և ծուռումուռ լեզու և միջոցներ՝ նրան արդարացնելու համար։ Այդ անհատները հավասարապես վտանգավոր են, քանի որ նրանք հնարավոր են դարձնում Փաշինյանի կործանարար քաղաքականությունը և խոչընդոտում ազգի առաջընթացը։ Նրանց արդարացումների դեմը պետք է առնել և դրանք ի ցույց դնել։

Փաշինյանի հետագա պաշտոնավարումը ոչ միայն քաղաքական խնդիր է, այլ ազգային արտակարգ իրավիճակ։ Նրա ղեկավարումը եղել է անդադար նվաստացման, պարտության և անկման ժամանակաշրջան։ Նա կառավարում է ոչ թե որպես ղեկավար, այլ որպես մարդ, որը հուսահատ կառչած է իշխանությանը՝ որոշումներ կայացնելով ինքնապահպանման, այլ ոչ թե ազգային շահի հիման վրա։ Հայաստանը այլևս չի կարող դիմանալ նրա ձախողումներին։ Որքան երկար նա մնա պաշտոնում, այնքան մեծ վնաս կհասցնի։ Արդարացումների ժամանակն ավարտվել է։ Փաշինյանը պետք է հեռանա՝ հանուն Հայաստանի արժանապատվության, անվտանգության և ապագայի»։