Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն

Նոր բեռ քաղաքացիների ուսերին ու նոր խնդիրներ բոլորի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգն անհանգստությունների, բուռն քննարկումների և մեծ դժգոհությունների առիթ է դարձել: Մասնագետները տարբեր գնահատականներ են տալիս: Ի մասնավորի՝ օրերս հրավիրված մամուլի ասուլիսում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն անդրադարձավ հանրության շրջանում առկա մտահոգություններին: Նրա խոսքով, հայտարարագիրը Հարկային օրենսգրքում նշված է որպես ֆիզիկական անձի եկամտային հարկի տարեկան հաշվարկ: Տնտեսական հատվածի բոլոր պաշտոնյաները շեշտում են, որ դա եկամուտների հայտարարագիր է, մինչդեռ, ըստ Սարգսյանի, դա եկամտային հարկի հաշվարկ է, իսկ նպատակն իրավական ակտով անձանց հարկումն է:

Քաղաքացիները տարակուսած էին, որ պետք է հայտարարագրեն ցանկացած չափի գումարային գործարք: ՊԵԿ-ն «արձագանքեց» առկա դժգոհությանը՝ փոփոխություն կատարվեց որոշման մեջ, որի համաձայն պետք է հայտարարագրել միայն 300 հազար դրամից ավելի արված գործարքները: Սարգսյանի խոսքով, այստեղ թյուրըմբռնում կա, մասնավորաբար՝ մինչև 300 հազար դրամ չհայտարարագրելու հոդվածին հաջորդում է նախադասություն, որտեղ գրված է՝ խոսքը վերաբերում է նվազեցվող եկամուտներին: «Նվիրատվությունները և փոխառությունները, անհատույց ստացված դրամական միջոցները ֆիզիկական անձի դեպքում հարկման ենթակա չեն, բայց ո՞վ է որոշում՝ այդ գումարը նվիրատվությո՞ւն էր, պարտքով ստացված գումա՞ր, չհարկվո՞ղ էր, թե՞ ոչ»: Քաղաքացիական օրենսգրքի 595 և 878 հոդվածների համաձայն, նվիրատվության և փոխառության պայմանագրերը կնքվում են գրավոր, ուստի միայն դրանք են օրինական համարվում: Մինչդեռ նախկինում պայմանավորվածությունները մեծմասամբ բանավոր էին: Ստացվում է, որ եթե 2024 թվականին քաղաքացին ունեցել է այդպիսի գործարքներ, բայց չունի պայմանագրեր, ապա պետք է դրանք վերականգնի, հակառակ պարագայում՝ կարող է խնդիրների առաջ կանգնել:

Եկամուտները հայտարարագրելու որոշումը իշխանությունները բնորոշում են որպես կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու միջոց: Սարգսյանը սա կեղծ թեզ է համարում: Վստահ է, որ առանց այս գործիքի կոռուպցիան շատ հեշտ հնարավոր է բացահայտել՝ պետական պաշտոնյաների հետ փոխկապակցված յուրաքանչյուր անձի դեպքում օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելով:

Մեկ այլ մտահոգությունը վերաբերում է բանկային գաղտնիքին: Ակնհայտ է դառնում, որ շատ քաղաքացիներ պարզապես չեն կարողանալու ինքնուրույն լրացնել հայտարարագիրը և դիմելու են նման ծառայություն մատուցող տարբեր ընկերությունների և անհատների: «Ֆիզիկական անձի համար չկա տարբերություն՝ իր բանկային գաղտնիքին տիրապետեց հարկային ծառայության աշխատակիցը, թե հաշվապահական կամ խորհրդատվական ընկերության ինչոր աշխատակից: Ու ոչ ոք չգիտի՝ որտե՞ղ է օգտագործվելու քաղաքացու բանկային գաղտնիքը»:

Եկամուտների հայտարարագրումն առաջացնում է հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն, ինչն էլ իր հերթին դառնալու է ավելորդ բեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա: Կարծիքներ կան, որ այն կնպաստի երկրում աղքատության ցուցանիշի բարձրացմանը, համատարած ֆինանսական վերահսկողությանը, սա էլ իր հերթին կհանգեցնի քաղաքացիների արտագաղթի ծավալների ավելացմանն ու ներգաղթի նվազմանը: Սարգսյանի դիտարկմամբ, արտագնա աշխատանքի մեկնածները Հայաստանում պետք է իրենց եկամուտները 20 տոկոսով հարկեն, ու հաշվի առնելով փոխարժեքային այսպիսի անբարենպաստ պայմանները՝ կորոշեն իրենց ընտանիքներին տեղափոխել Հայաստանից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում