Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Քաղաքականություն

Ժողովրդի գլխի տակ՝ «փափուկ բարձ»՝ լցված... քարերով․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի՞նչն է այսօր ներհայաստանյան օրակարգի առաջնային թեման։ Դե, ձվածեղ-հեծանիվ-փիլիսոփայություն «զբաղմունքները» չհաշված: Իշխանություններն օրակարգը շարունակում են «հյուսել» խաղաղության օրակարգի շրջանակներում, և նույնիսկ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրենց կարգախոսն էր դրա շրջանակներում՝ «Կա ապագա»։ Իսկ ապագայի լինելը կապվում է հենց խաղաղության օրակարգի հետ, որը, ըստ փաշինյանական «լապշաների», հնարավորություն է տալու խաղաղության դարաշրջան բացել, երբ տարածաշրջանային կոմունիկացիաները կբացվեն, առևտուր տեղի կունենա և Հայաստանը կինտեգրվի տարածաշրջանային նախագծերին ու տնտեսական զարգացման հնարավորություն կստանա։

Դրա շրջանակներում էլ Փաշինյանը փորձում է համոզել, թե ինչ ահռելի հնարավորություններ են մեր առաջ բացվում այդ դեպքում։ Ավելին՝ ՀՀ իշխանություններն այնքան մեծ համոզվածությամբ են տրամադրված խաղաղության պատկերացումներին, որ նույնիսկ առանձին ծրագիր են առաջ քաշում դրա հետ կապված, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»։ Այս ծրագիրն իրականություն կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն բացեն իրենց սահմանները, այլև ճանաչեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Հայաստանի իշխանություններն այս ծրագրի մասին նույնիսկ բուկլետներ են պատրաստել, ու այն ներկայացնում են Հայաստան այցելող տարբեր պաշտոնյաների, հյուրերի, զեկույցներ ու ելույթներ ունենում տարբեր ֆորումներում։ Վերջերս էլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հատուկ կենտրոնացավ «Խաղաղության խաչմերուկի» վրա՝ ներկայացնելով նաև դրան համապատասխան քարտեզը։

Սակայն մեկ էլ «հանկարծ» պարզվեց (իրականում միշտ էլ պարզ էր), որ այդ նախագիծն այլ պետությունների հետ քննարկելը գործնականում անիմաստ է ու ոչ մի հարց չի լուծում, եթե... Ադրբեջանի հետ բանակցությունների թեմա չի դարձել։ «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը, փաստորեն, այսքան ժամանակ միայն լրատվամիջոցների գլխագրեր է ապահովել, ուրիշ ոչինչ։ Ռեալ պոլիտիկի տեսանկյունից «Խաղաղության խաչմերուկի» ծրագիրը, ինչպես նաև խաղաղության հնարավոր երկկողմ պայմանագիրը Ադրբեջանի համար ոչինչ են։ Ալիևը բացահայտ ասում է, որ դրանք իր համար ուղղակի թղթի կտոր են, ու փորձում է անընդհատ զիջումներ կորզել։

Իսկ ՀՀ իշխանություններն էլ անընդհատ զիջումներ են կատարում։ Ադրբեջանն առաջ է քաշում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման, իսկ Փաշինյանը դեռևս խոսում է Հայաստանի 29,7 հազար քառ. մետր տարածքի մասին։ Հետո էլ հայտարարում է, թե իրական Հայաստանը խաղաղության իրենց օրակարգի հայեցակարգային, գաղափարական հիմքն է։

Պարզ չէ՞, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ու դրանով է պայմանավորված, որ առաջ են քաշվում նաև, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» մասին կեղծ թեզերը, որպեսզի դրա միջոցով հետագայում լեգիտիմացվեն Հայաստանի մյուս տարածքների վրա հարձակումները։

Բացի դրանից, Բաքվից պահանջ են դնում ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին, և ՀՀ իշխանություններն էլ արդեն ամենաբարձր մակարդակով Սահմանադրությունը փոխելու ուղերձներ են հղում հանրությանը։ Իսկ Փաշինյանն ավելի հեռուն է գնում՝ հայտարարելով, թե Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ Փաստացի, Փաշինյանը մարդկանց գլխի տակ փափուկ բարձ է դնում, թե շատ շուտով խաղաղության պայմանագիրը կկնքվի՝ հույս ունենալով, որ մի կողմից կկարողանա անընդհատ զիջումներ անելով մնալ իշխանության, իսկ մյուս կողմից՝ մեր հանրությանը թմրեցնել խաղաղության օրակարգով։

Այնինչ, ուղեղի մի փոքր նշույլ ունեցողին անգամ պարզ է, որ, միևնույնն է, ՀՀ իշխանություններն ինչքան շատ զիջումներ կատարեն, այնքան Ադրբեջանը շատ է պահանջելու: Խնդիրը դիմակայելու մասին է, որը պարտադիր չէ ունենա ռազմական լուծում, այլ կարող է լինել նաև դիվանագիտական հարթակում։ Սակայն այս երկու ուղղություններով էլ Փաշինյանի իշխանությունը ձախողում է... Միայն հանձնելն ու զիջելն է նրանց մոտ հիանալի ստացվում:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում