ԱԺ քննարկումը կարող է ճակատագրական լինել Անդրանիկ Քոչարյանի համար
Այսօր խորհրդարանում փակ քննարկում է լինելու՝ պետական գերատեսչությունների ղեկավարների, ընդդիմադիր և իշխանական պատգամավորների, անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ։ Անհետ կորածների հարազատները դեռ տարեվերջին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից պահանջել էին հրապարակել հանձնաժողովի զեկույցը, որը Քոչարյանը պահել է գզրոցում, համառորեն հրաժարվում է հրապարակել։
Բանն այն է, որ Քոչարյանի մասով իշխող ուժը լուրջ վերապահումներ ունի, չի բացառվում, որ զեկույցի հրապարակումից հետո նրան պարզապես դուրս նետեն «Քաղպայմանագրից» էլ, իր զբաղեցրած պաշտոնից էլ, և նա փորձում է ձգձգել զեկույցի հրապարակումը՝ այդկերպ երկարաձգելով իր պաշտոնավարումը։ Դեռ անհետ կորածների հարազատների բողոքի ակցիաների ժամանակ Քոչարյանն իր շրջապատում բողոքել էր, թե այդ ակցիաները կազմակերպվել են իշխանության կողմից իր դեմ։
Այսօր կայանալիք փակ քննարկմանը 16 ծնող է մասնակցելու, նաև ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները, իսկ քննարկումը վարելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ըստ մամուլի հրապարակումների, Սիմոնյանի ու Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունները վաղուց են սրված։ Այս քննարկումը կարող է դառնալ Անդրանիկ Քոչարյանի վերջի սկիզբը։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունը շահագրգռված է օր առաջ հրապարակել զեկույցը, բայց միակ ընդդիմացողը հանձնաժողովի նախագահն է։
Անահիտ Մանուչարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT