Վրացական ակտիվությունն աչք է զարնում
ԱԳՆ-ում այսօր կայացել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ, որին հետևել է երկու պաշտոնյաների ասուլիսը: ՀՀ ԱԳՆ-ն դեռ նախօրեին էր հայտնել Վրաստանի ԱԳ նախարարի այցի մասին։ Հայաստանի կառավարությունն էլ երեկ հաղորդեց, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունն է հունվարի 30-ին աշխատանքային այցով ժամանում Երևան: Նախ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Կարծես ոչինչ չէր խանգարում, որ այցերը մեկտեղվեին, սովորաբար ԱԳ նախարարը ժամանում է իր անմիջական ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում։ Ո՞րն է պատճառը, որ Բոճորիշվիլին մի քանի ժամ ավելի շուտ է գալիս Հայաստան՝ Միրզոյանի հետ հարցեր քննարկելու։ Կոբախիձեի այցը հաջորդում է հունվարի 17-ին Բաքու կատարած այցին։ Անցած տարի Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեցին։ Վրաստանը բազմիցս հայտարարել է, թե կարող է հարթակ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար։
Ամեն դեպքում, վարչապետի պաշտոնում առաջին այցը Բաքու վկայում է, թե ում է առաջնայնություն տալիս պաշտոնական Թբիլիսին։ Չի բացառվում, որ Կոբախիձեն Ալիևից մեսիջներ բերի Փաշինյանին։
Ի դեպ, քննարկվելիք հարցերի թվում նաև Աբխազիայում ստեղծված իրավիճակն է լինելու։ Թուրքիան՝ արևմտյան հովանավորչությամբ, փորձում է իր ազդեցությունը տարածել Աբխազիայում, այնտեղ թուրքամետ ընդդիմություն է ձևավորվել, որն աչքի է ընկնում աբխազահայերի նկատմամբ թշնամանք ու ատելություն տարածելով։ Վրաստանին ձեռնտու է Աբխազիայում թուրքական ազդեցության աճը, մինչդեռ Հայաստանը խնդիրների է բախվելու այդ հարցում։ Հիշեցնենք, որ աբխազահայերը նամակով դիմել են ՀՀ իշխանություններին՝ աջակցություն խնդրելով։
Ինգա Մելիքյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT