Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն

Ռուսաստանին մնացել է միայն սպառնալու տարբերակը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողներին ասել է, որ Երևանը հասկանում է, որ Եվրամիությանը հնարավոր անդամակցումը կբերի Հայաստանի դուրս գալուն Եվրասիական տնտեսական միությունից և այդ շուկայի կորստին։ «Որոշումն այստեղ բացարձակ ակնհայտ է։ Շուկաների բացումը ԵՄ հետ կնշանակի շուկաների փակումը ԵԱՏՄ հետ։ Հակառակ դեպքում կտուժեն մեր արտադրողները Եվրասիական տնտեսական միությունում, դա ակնհայտ է», - ընդգծել է Օվերչուկը, հավելել, թե Հայաստանի համար «ԵՄ-ի հետ ներմուծման մաքսատուրքերի զրոյացումն ավտոմատ կերպով կնշանակի վերադարձ մաքսային և մաքսային սակագների ԵԱՏՄ-ի հետ»։ «Մեզ համար, իհարկե, սա ազդանշան է, որ Եվրոպական միությանը միանալու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է», - նշել է Օվերչուկը։

Նա վստահ է, որ «սա բացարձակ ակնհայտ է յուրաքանչյուր մարդու համար, ով թեկուզ մի փոքր ծանոթ է այս երկու ինտեգրացիոն միավորումների կառուցվածքին»։ «Այստեղ հայկական կողմը հստակ գիտի, որ հետևանքները կլինեն այսպիսին։ Այստեղ ոչ ոք չպետք է ունենա որևէ պատրանք», - ընդգծել է փոխվարչապետը։

Ռուսաստանից հնչող զգուշացումները գնալով ավելի կոշտ են դառնում։ Մոսկվան, թերևս, ՀՀ իշխանությունների՝ դեպի Արևմուտքը սլացքն առանձնապես լուրջ չի համարել, իսկ այսօր, երբ կառավարությունը հավանություն է տվել ԵՄ անդամակցության մեկնարկի օրինագծին, ԱՄՆ հետ ռազմավարական գործընկերության խարտիա ստորագրել, Ռուսաստանին մնում է միայն կոշտ զգուշացումների գործիքը։ Թե որքանո՞վ այդ գործիքը կարող է արդյունավետ լինել, ցույց կտա ժամանակը։ 

Ալլա Միքայելյան