Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն

Անհետ կորածների հարազատների հետ քննարկումը թեժ է անցել

Ազգային ժողովում երեկ պետական գերատեսչությունների և անհետ կորածների հարազատների հետ քննարկումն անցել է թեժ, փոխադարձ մեղադրանքներով, ընդհուպ բանը հասել է հայհոյանքների։ Փակ քննարկումը նախաձեռնել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի հեճուկս 44-օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ցանկության։ Սիմոնյանը, որի հարաբերությունները Քոչարյանի հետ խիստ լարված են, հասել է իր նպատակին, պաշտոնյաների ու զոհվածների հարազատների մոտ խայտառակ անել Անդրանիկ Քոչարյանին։

Ոչ Քոչարյանը, ով հայտարարում էր, թե ավարտել է զեկույցը, ոչ էլ իրավապահ մարմինների ղեկավարները չեն կարողացել պատասխանել անհետ կորած զինծառայողների հարազատների հարցերին։ Իսկ քննարկումը տևել է գրեթե 5 ժամ։ Ի դեպ, դրանց մասնակցել են նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ։ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ, անհետ կորած զինծառայողների հարազատները, իրավապաշտպանները բավականին փաստարկված զեկույցներ և հարցադրումներ էին նախապատրաստել, և շատ դիտարկումների վերաբերյալ համապատասխան կառույցները կամ ասելիք չունեին կամ դրանք ակնհայտորեն չէին բավարարում թեմայի գլխավոր շահառուներին: «Առավելագույնը, ինչ արձագանքում էին տարբեր կառույցների ղեկավարները, ներկայացվող փաստերի, խնդիրների առնչության լրացուցիչ ճշտումներ անելն էր կամ նոր հանձնարարականների մասին հավաստիացումները»,- գրել է նա:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, փակ քննարկման արդյունքները, Անդրանիկ Քոչարյանի ու իրավապահ մարմինների ղեկավարների պահվածքը զեկուցել են նաև Նիկոլ Փաշինյանին, որը խիստ դժգոհ է մնացել։ ՔՊ-ն առաջիկայում պարտադրելու է Անդրանիկ Քոչարյանին հապճեպ հրապարակել զեկույցը, իսկ դրանից հետո քննարկել նրա՝ խմբակցությունում և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում մնալու նպատակահարմարությունը։ 

Լիլիթ Անտոնյան