Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն

Փաշինյանը նյարդային էր Կոբախիձեի հետ հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանը երեկ Երևանում առանձնազրույց էր ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, ապա հաջորդել էր Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։ Նիստից հետո կայացած ասուլիսում Նիկոլ Փաշինյանի նյարդային վիճակն անհնար էր չնկատել։ Նշելով, որ չեն շրջանցել նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը միտված ընթացիկ գործընթացների շուրջ քննարկումները՝ Փաշինյանը հայտնել է. «Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները՝ շեշտելով, որ երկուստեք մտահոգություններ ներկայացնող բոլոր հարցերի շուրջ Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ և լուծումներ, և սպասում է Ադրբեջանի կառուցողական արձագանքին»:

Փաշինյանը վերահաստատել էր, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում և շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Խոսել էին նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից, նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ պայմանավորվել են, որ ջանքեր կգործադրեն:

Հայաստանն ու Վրաստանը մոտ 219 կմ ընդհանուր սահման ունեն, որի մեծ մասը մինչ օրս սահմանազատված չէ։ 44-օրյա պատերազմից հետո որոշվել էր, որ ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև Հայաստան-Վրաստան սահմանն են սահմանազատելու։ Վրաստանն էլ դեմ չէ օգտվել Հայաստանի թուլությունից ու ապիկար իշխանությունների գոյությունից, որոշ հատվածներում սահմանն իր օգտին գծելու համար։ Փաշինյանի իշխանությունը տարբեր պատրվակներով ձգձգում է այս հարցը, ինչն էլ հարուցել է Թբիլիսիի տարակուսանքը։ Թերևս, այդ հարցով էր պայմանավորված որոշակի լարվածությունը։ 

Սոֆի Անտոնյան