Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն

Փաշինյանն Էրդողանի էմիսարին օգնության է կանչել

Հայոց ցեղասպանության ժխտման իր քաղաքականության մեջ Նիկոլ Փաշինյանը բավական հետևողական է։ Ակնհայտորեն այդ հարցում ուղղորդվում է Թուրքիայի կողմից։ Հայ հանրությունը դեռ չի հասցրել մարսել նրա դավաճանական հայտարարությունները, իսկ Փաշինյանի իշխանությունը նոր քարոզչական գրոհ է ձեռնարկել։

Այս օրերին Երևանում է Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր, Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչ Կարո Փայլանը։ Վերջինս երեկ հարցազրույցներ է տվել տարբեր լրատվամիջոցների, վիճահարույց բազմաթիվ պնդումներ է արել։ Ըստ Փայլանի, Թուրքիայում և թուրքական կառավարության մեջ չկա մարդ, ով դեմ է Հայաստանի հետ սահմանի բացմանը։ Տպավորություն է, կարծես, Հայաստանն է 30 տարուց ավելի փակել սահմանն ու շրջափակման մեջ է պահում Թուրքիային։

«Ես իմացա, որ ցորենի 95 տոկոսը Ռուսաստանից է գալիս, այսքան կախված լինելը լավ բան չէ։ Նույնը` գազի դեպքում։ Պետք է այս իրավիճակը մի փոքր փոխվի։ Եթե այս պայմանագիրը կնքվի, գազի 40 %-ն Ադրբեջանից կարող ենք առնել, 30 %-ը` Իրանից, 40 %-ն էլ` Ռուսաստանից։ Նույնն էլ ցորենը, կարող ենք 40 %-ը Թուրքիայից առնել, կամ ուրիշ երկրներից։ Մենք պետք է ազատ ու անկախ լինենք։ Ցավոք, մենք շատ զգացմունքային ենք, բայց քաղաքական գործիչը պետք է տեսնի վտանգներն ու առիթները»,- ասել է Փայլանը։

Նրա այս հայտարարությունը ոչ միայն վտանգավոր, այլև անհեթեթ է։ Ցորենի մեծ մասը Թուրքիան գնում է Ռուսաստանից, ինչպես և Ադրբեջանն է արտահանվող գազի մեծ մասը գնում Ռուսաստանից։ Այսինքն, ՌԴ-ի փոխարեն ռուսական ցորենն ու գազն այլ աղբյուրներից գնելու դեպքում ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ կորուստներ ենք ունենալու։ Այս հանգամանքը ոչ փայլաններին, ոչ էլ Նիկոլ Փաշինյանին, թերևս, չեն հուզում։

Հեղինե Ալթունյան