Եթե Աննա Հակոբյանը որոշի անդամագրվել ՔՊ-ին, վարչությունը կքննարկի այդ հարցը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր ընտրական ցուցակները ձևավորվում են որոշակի ժողովրդավարական ընթացակարգով, և 2026 թվականի համամասնական ցուցակը ձևավորվելու է կուսակցության համաժողովի պատվիրակների քվեարկության արդյունքում, և սա նորություն չի մեր կուսակցության համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով 2026թ-ի ընտրություններին ՔՊ-ի ցուցակով՝ Աննա Հակոբյանի առաջադրվելուն, ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Մեր կուսակցության կանոնադրության մեջ տարբերությունը հետևյալն է, որ եթե ընտրությունը հերթական է, համաժողովն է ընտրում, եթե արտահերթ է, վարչությունն է հաստատում, ձևավորում ցուցակը, հետո մյուս ընթացակարգերով կարծեմ էլի համաժողովը հաստատում է։ Աննա Հակոբյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, եթե կորոշի անդամագրվել, այդ դիմումը, ինչպես մյուս դիմումները, կուսակցության վարչությունը կքննարկի»,- ասաց Փաշինյանը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT