Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Քաղաքականություն

Ինչի՞ց է ադրբեջանաթուրքական տանդեմը և՛ ոգևորված, և՛ անհանգստացած. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության հետ կապված «շվեյցարական ձևակերպումները» բուռն քննարկումների պատճառ դարձան: «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», -ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Այս հայտարարությունը լուրջ քննադատությունների առիթ դարձավ հայաստանյան ընդդիմության և մասնագիտական շրջանակների կողմից, փոխարենը մեծ ոգևորություն առաջացրեց թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում: Օրերս թեմային անդրադարձել է նաև BBC-ի թուրքական բաժինը: Մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ հեղինակները անդրադարձել են իշխող ուժի մի քանի պատգամավորի՝ իրենց ղեկավարի խոսքերը «սրբագրելու» փորձերին, թե իբր նա չի ժխտել Ցեղասպանությունը: Միևնույն ժամանակ նշվում է, որ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Փաշինյանի հայտարարությունը գնահատել է որպես «դավաճանություն, որը չի կարող ներվել կամ անտեսվել»: Հոդվածում տեղեկացվում է, որ սուր քննադատությամբ են հանդես եկել Հայ առաքելական եկեղեցին, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Ռուսաստանի հայերի միությունը և այլն:

Հետաքրքիր է, որ հոդվածում առանձնակի շեշտադրված է «Հայաքվե» նախաձեռնությունը՝ հատուկ ընդգծելով, որ այն ստեղծվել է, որպեսզի «թույլ չտրվի, որ 1915 թվականի իրադարձությունները որակվեն այլ կերպ, քան Ցեղասպանություն»: Մեջբերվում են նախաձեռնության հիմնադիր Ավետիք Չալաբյանի խոսքերը. «Հիմա վարչախումբը ձեռնամուխ է եղել Թուրքիայի առաջ ստանձնած իր հաջորդ պարտավորության կատարմանը՝ ոչ միայն հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, այլև ընդհանրապես հարցականի տակ դնել նրա բուն եղելությունը»:

Հիշեցնենք, որ 2023 թ. մայիսին «Հայաքվեն» օրենքի նախագիծ ներկայացրեց հանրության աջակցության համար, որը երկու առանցքային կետ էր պարունակում. առաջինը քրեական պատասխանատվություն էր նախատեսում Արցախը այլ պետության կազմում ճանաչելու համար, իսկ երկրորդը՝ համանման քրեական պատասխանատվություն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար։

Դեռ այն ժամանակ ադրբեջանական ոչ միայն լրատվամիջոցները, այլև պաշտոնական շրջանակները բավական ագրեսիվ էին արձագանքում այս նախաձեռնությանը: Եվ այն, որ հիմա էլ թուրքական «դաշտն» է նման սևեռուն կերպով շեշտադրում «Հայաքվեն», ցույց է տալիս, որ ադրբեջանաթուրքական տանդեմը որքան ոգևորված է Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականությամբ», այնքան անհանգստացած է հայաստանյան ազգային ուժերի պահվածքից, ի մասնավորի՝ «Հայաքվե» նախաձեռնությունից՝ ի դեմս որի նրանք վտանգ են տեսնում Հայաստանում իրենց նարատիվները տարածելու և Հայաստանի իշխանությունների միջոցով իրենց գլոբալ նպատակները կյանքի կոչելու ճանապարհին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում