Իշխանության դիլետանտությունը խնդիրներ է հարուցել
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր պաշտոնավարման ողջ ընթացքում աչքի է ընկել ցանկացած նախաձեռնություն տապալելու իր կարողությամբ։ Յուրաքանչյուր, նույնիսկ նորմալ առաջարկ «Քաղպայմանագիրն» այնպես է հարամում, որ լավ բանի փոխարեն վատն է ստացվում։ Նույնը եղավ նաև համընդհանուր հայտարարագրման համակարգի հետ։
Նիկոլ Փաշինյանը երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե 2025 թվականի համար հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է նոյեմբերի 1-ը։ Պատճառը, ըստ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, ID քարտերի ստացման հերթերն են, իսկ առանց նույնականացման քարտի հնարավոր չէ եկամուտների հայտարարագիր լրացնել: Մինչ իշխանությունը փորձում է հընթացս տարբեր արտոնություններ մոգոնել, քաղաքացիներին համոզել, որ այդ համակարգի ներդրումն անհրաժեշտ է, որևէ լուրջ քայլ չեն արել այդ համակարգի ներդրման ուղղությամբ։
Մասնավորապես, գրեթե ոչինչ չի արվել ոչ համակարգի ներդրման, ոչ հանրությանը ծանուցելու ուղղությամբ։ Արդյունքում, ստեղծվել է խայտառակ մի վիճակ, որ 720 հազար քաղաքացիներ պարզապես կանգնել են խնդիրների առջև։ Այժմ, երբ իշխանությունը վերջին պահին ստիպված է երկարացնել ժամկետը, ակնհայտ է դառնում փաշինյանական իշխանության դիլետանտիզմը։
Թեհմինե Վարդանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT