Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն

Փաշինյանի հեղօղորմյան

Բուռն քննադատություններից հետո Նիկոլ Փաշինյանն այժմ էլ խեղճացել է, հավաստիացնում է, թե չի ուրացել Հայոց ցեղասպանությունը։ Իշխանությունը, թերևս, չէր ակնկալում, որ Շվեյցարիայում հայ համայնքի հետ հանդիպմանը հնչած, թուրքական նարատիվներով ժխտողական հայտարարություններն այդպիսի լայն ալիք են բարձրացնելու։ «Դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը»,- ասել էր նա Ժնևում։

Մի քանի օր թուքումուր ուտելուց հետո, երբ Փաշինյանը հասկացել էր՝ այլևս չի կարող շարունակել նույն վտանգավոր թեզի շրջանառումը, երեկ իր մեծ ասուլիսում հավաստիացրել է, թե չի ուրանում Հայոց ցեղասպանությունը։ «Ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը, հերքումը Հայաստանում քրեական հանցագործություն է։ Ցեղասպանության փաստն անքննելի է և անժխտելի», - ասել է նա։

Վարչապետի աթոռը զավթածի հեղօղորմյան կապված է մեկ հանգամանքի հետ։ Ցեղասպանությունների կանխարգելման աշխարհահռչակ Լեմկինի ինստիտուտը հայտարարություն էր տարածել, նշել, որ Փաշինյանն իր հայտարարությամբ աջակցել է Ցեղասպանության ժխտման թուրքական ու ադրբեջանական խոսույթին։ «Նրա իմաստազուրկ հայտարարություններն անտեսում են հայերի Ցեղասպանության վերաբերյալ թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի ու հայ գիտնականների, ինչպես նաև այլոց ուսումնասիրությունները, խոչընդոտ են արդարության համար շարունակվող պայքարում՝ հանուն Ցեղասպանության զոհերի, և ստեղծում են վտանգավոր տարածաշրջանային իրադրություն, հատկապես արցախցիների հանդեպ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության ու Հայաստանի նկատմամբ սպառնալիքների համատեքստում», - նշված է աշխարհահռչակ ինստիտուտի տարածած տեքստում։

Ըստ ինստիտուտի, Փաշինյանի քայլը վտանգավոր է, «սպառնում է համարձակություն հաղորդել Հայաստանի հարևաններին՝ ընդդեմ Հայաստանի»։

Հենց այս աներկբա եզրակացությունն էլ ստիպել է Փաշինյանին փոխել իր խոսույթը, գոնե առժամանակ։ Թեպետ, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման դեմ նրա քայլերը շարունակվելու են՝ Թուրքիայի առջև իր ստանձնած պարտավորությունների շրջանակում։

Աննա Անտոնյան