ՔՊ-ում էլ շատերը դեմ են «Եվրաքվե»-ին
Եկող շաբաթ մեկնարկող ԱԺ լիագումար նիստում ի թիվս այլ հարցերի քննարկելու են «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Թեպետ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին, Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն էլ տարբեր առիթներով հայտարարել են, որ իշխող ուժը կողմ է քվեարկելու նախագծին, «Եվրաքվե»-ն արդեն հասցրել է հակասություններ մտցնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շարքերում։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխող ուժի որոշ պատգամավորներ փաստարկում են, որ նախագծի ընդունումից հետո լրջագույն խնդիրներ են առաջանալու, ընդհուպ ՌԴ-ն կարող է դնել Հայաստանը ԵԱՏՄ-ից հեռացնելու մասին հարցը, իսկ դա տնտեսական ու քաղաքական կոլապսի կարող է հանգեցնել Հայաստանը։ Այս օրերին խմբակցության մեջ քննարկում են, շատերն առաջարկում են առայժմ հետաձգել հարցի քննարկումը, ծանրութեթև անել բոլոր հանգամանքները, ապա անցնել դրա վավերացմանը։ Փաստարկում են նաև, որ օրենքի ընդունումը դիվիդենտներ չի բերելու «Քաղպայմանագրին», փոխարենը դա դառնալու է աջակցություն ստորագրահավաքը նախաձեռնած արևմտամետ ուժերի համար։
Խոսակցությունները հասել են մինչև Նիկոլ Փաշինյանին, որն էլ խստորեն ասել է, թե ՔՊ-ն կքվեարկի այնպես, ինչպես ինքը կորոշի, իսկ ինքնագործունեությունը պատժվելու է ամենախիստ կերպով։ Այժմ Փաշինյանն ԱՄՆ-ում է, բայց վերադարձից հետո՝ շաբաթավերջին ՔՊ նիստ են հրավիրելու, որտեղ էլ քննարկելու են օրենքի նախագիծը։
Նարե Մակարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT