Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն

Ի՞նչ պատասխանատվություն է դրված ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ապագայի հետ կապված այսօր պատմական պահանջ է դրված Հայաստանի հանրապետական և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների առաջ: Նման կարծիք ունի քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Նրա կարծիքով, Հայաստանի ապագայի հետ կապված այսօր պատմական պահանջ է դրված այս կուսակցությունների առաջ, և ստեղծված իրավիճակում առանց նրանց գրեթե անհնար է պատկերացնել իշխանափոխություն և անհրաժեշտ լուծումներ երկրի համար: Ինչո՞ւ է քաղաքագետն այդ կարծիքին:

«Հայաստանյան կայացած երկու կուսակցությունների՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի վրա է դրվում մարդկանց քաղաքականություն բերելու, անվտանգության հիմնախնդիրները առաջնայնացնելու, հիմարությունների դյութանքից հանելու պատասխանատվությունը մի շարք պատճառներով. նախևառաջ այն պատճառով, որ իրենք են ամբողջապես պատկերացնում ներկայի արհավիրքը, երկրորդ՝ սա ընտրություններում հաղթելու իրենց հիմնական գրավականն է, երրորդ՝ իրենք են, որ ինստիտուցիոնալ կերպով տիրապետում են անվտանգության հիմնախնդիրներին, չորրորդ՝ իրենք են, որ տիրապետում են դրա համար անհրաժեշտ ռեսուրսներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ենոքյանը։

Միևնույն ժամանակ, նա նշում է, որ գուցե պրոբլեմատիկ է այն, որ այս երկու կուսակցություններն էլ պրոռուսական կողմնորոշում ունեն, սակայն այսօր Հայաստանի քաղաքական դաշտում չկան ոչ ռուսական կեցվածքով կուսակցություններ կամ գործիչներ (Ռուսաստանի հատուկ ծառայությունների պատվերով հակառուսական խոսույթ որդեգրածներին չհաշված), այնպես որ, «այս պահին ռուսամետությունը պարզապես քաղաքական մեյնսթրիմ է»։

«Մյուս կողմից՝ իր կառավարման տարիներին ՀՀԿ-ն ցույց է տվել դիվանագիտական ճկունություն՝ հաջողելով Եվրամիության հետ CEPA-ն, որ այս «եվրոպամետ» իշխանությունները ապաշնորհ կերպով մսխեցին, կամ կարելի է հիշել այն տարիների Հայաստանի անվտանգության դոկտրինը, որը երկրի անվտանգությունը խարսխում էր երեք կետերի վրա՝ Հայոց բանակ, ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն»,-ասում է Ենոքյանը և մի քանի հարցեր բարձրացնում՝ կկարողանա՞ն արդյոք ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն քաղաքականացնել հայ ազգին, կկարողանա՞ն ոտքի կանգնեցնել երկիրը, թե՞ ժողովուրդը կմնա հիմարացված, ու կկորցնենք երկիրը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում