Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Քաղաքականություն

Սփյուռքահայության գործոնն անտեսելն անթույլատրելի է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ազգի յուրահատկություններից մեկն այն է, որ ավելի շատ հայ Սփյուռքում է ապրում, քան բուն Հայաստանում։ Իսկ Սփյուռքի առաջացումը կապվում է Հայոց ցեղասպանության հետ, երբ հազարավոր հայեր ապաստան գտան աշխարհի տարբեր երկրներում։ Բայց, միևնույն ժամանակ, Սփյուռքի առկայությունը նաև մեր առավելություններից է, ու կարծես թե հայ ժողովուրդը ինչ-որ տեսանկյունից գլոբալ ժողովուրդ է։

Բնական է, որ ինչ կատարվում է Հայաստանում, նաև իր արտացոլումն է գտնում Սփյուռքում կամ էլ հակառակը։ Մյուս կողմից էլ՝ ոչ պակաս բնական է, որ առանձին հարցերում կարող է Սփյուռքի ու Հայաստանի մոտեցումների տարբերություններ նկատվեն։ Օրինակ՝ տասնամյակներ շարունակ, երբ Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմում էր, Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնախնդիրը հիմնականում առաջ է մղվել հենց Սփյուռքի ջանքերի արդյունքում։ Ու միայն անկախանալուց հետո Հայաստանը միացավ Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերին։ Իսկ 2009 թվականին, երբ առանց նախապայմանների հայթուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել էր, Սփյուռքում զգալի դիմադրություն էր ձևավորվել՝ դրանով պայմանավորված։ Ցեղասպանության թեման, ընդհանրապես, միշտ էլ Սփյուռքին հուզող ամենակարևոր հարցերից է եղել։ Եվ նույնիսկ այն պարագայում, երբ սփյուռքահայ տարբեր կազմակերպությունների միջև տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ են եղել, Հայոց ցեղասպանության թեմայի ու ճանաչման հետ կապված հարցերում նրանք տարաձայնությունները մի կողմ են դրել ու միավորել են իրենց ջանքերը։

Սակայն վերջին տարիներին Սփյուռքի զգայնությունը բթացնելու գործընթաց է սկսվել։ Եթե նախկինում միջազգային ասպարեզում հայության գրանցած հաջողությունները պատճառ էին դառնում, որ սփյուռքահայերը վերադառնան իրենց ակունքներին, ապա Արցախյան պատերազմի արդյունքում գրանցված խայտառակ պարտության և միակողմանի զիջումներից հետո Սփյուռքում շատ հայեր ուղղակի հեռանում են իրենց արմատներից ու հիասթափվում Հայաստանից։ Ու սա՝ այն պարագայում, երբ նրանցից շատերն էին 2018 թվականին անվերապահ աջակցություն հայտնում իշխանափոխությանը և Փաշինյանի՝ իշխանությունը ստանձնելուն։ Այդ ժամանակ արտերկրի տարբեր քաղաքներում նույնիսկ բողոքի ցույցեր ու ակցիաներ էին կազմակերպում՝ ի պաշտպանություն Փաշինյանի «հեղափոխության»։ Տպավորություն էր, որ սփյուռահայերից շատերն իսկապես մտահոգված են Հայաստանի ապագայով ու անընդհատ կոչեր էին հնչեցնում, թե նախկինները չեն թողնում իշխանություններին աշխատել, բայց երբ Հայաստանն այսօր այդ նույն իշխանությունները շատ ծանր վիճակի են հասցրել, երբ նույնիսկ մեր պետականությանն են հակառակորդները սկսել սպառնալ ու սուվերեն միջանցք պահանջել, նրանցից շատերը, ցավոք, խոր քնի մեջ են։

Ավելին, սփյուռքահայ բազմաթիվ կանայք, որոնք, չպատկերացնելով Հայաստանում առկա իրավիճակն ու զարգացումների ուղղությունները, իրենց տներում կուշտ ու հանգիստ նստած՝ սոցցանցերում հայհոյում էին Փաշինյանի ընդդիմադիրներին, այսօր իրենց սոցցանցային առօրյայում չեն էլ ցանկանում նշել, թե ուր հասցրեցին երկիրն իրենց սիրելի իշխանությունները։

Մինչ Սփյուռքի մի զգալի հատված թմրած ու անզգայացած վիճակում է, ՀՀ իշխանությունները Ցեղասպանությունը կասկածի տակ դնող հայտարարություններ են անում, Ադրբեջանի հակահայկական նարատիվները բերում են մեր քննարկումների դաշտ, ցանկանում են մոռացության մատնել մեր պատմական հիշողությունը և կորսված հայրենիքի գաղափարը։ Ու Ցեղասպանության, Արևմտյան Հայաստանի ու հայրենիքի մասին բարձրագոչ հայտարարություններ անող, կենացներ խմող սփյուռքահայ մեր շատ հայրենակիցների դժգոհության ձայնը չի գալիս այնպես, ինչպես պետք է։ Կարծես թե նրանց համար ամեն ինչ նորմալ է, դրա համար էլ հանգիստ ընդունում են իշխանության ներկայացուցիչներին, հարցեր տալիս, քննարկումներ ունենում այն պարագայում, որ այսքանից հետո իշխանավորներն ուղղակի պիտի փախչեին սփյուռքահայ տեսնելիս ու ամոթից գետինը մտնեին։ Իհարկե, խոսքը բոլորի մասին չէ, Սփյուռքում քիչ չեն իրապես հայրենասեր, իրապես Հայաստանի ճակատագրով մտահոգ մարդիկ, սակայն, ցավոք, նշյալներն էլ քիչ չեն: Եվ այս իրողությունը լուրջ հարցեր է առաջ բերում, որոնց շուրջ պետք է մտածել։ Միգուցե սփյուռքահայության ջանքերը մոբիլիզացնելու և ուղղորդելու հարց կա։ Այս տեսանկյունից ահռելի գործ ունի նաև ընդդիմությունը, որը շատ դեպքերում մեծ ուշադրություն չի դարձնում Սփյուռքի գործոնին...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում