Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Քաղաքականություն

Նպատակն է կոտրել ազգի ու բանակի ոգին ու տեղ չթողնել ապագա հաղթանակների համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

44-օրյա աղետաբեր պատերազմից, Հայաստանի և Արցախի հետ տեղի ունեցածից հետո հաճախ եմ սկսել ընթերցել պատմության այս կամ այն դրվագը նկարագրող հեղինակներին: Տևական ժամանակ է՝ Խաչիկ Դաշտենցի «Խոդեդանն» եմ կարդում։ Անկեղծ լինեմ՝ շատ ծանր է առաջ «գնում»: Կարծում եմ՝ դժվար է կարդալ այն հատվածները, թե ոնց էին թուրքերը հայերին ողջողջ այրում, երեխաներին ու մեծահասակներին թոնիրը գցում, սրախողխող անում, կտրում դաստակը, այդ պահին շատ ժամանակ չունեին, որ մատանիներն ու ապարանջանները ձեռքից հանեին, կտրում, իրենց հետ տանում էին, որ հետո մարդկանց անշնչացած մարմինների մասերից թալանը շարունակեին: Բարդ է այս ամենն ընթերցել և դադար չվերցնել։ Ու ոչ այն պատճառով, որ զարմացած ես, առաջին անգամ ես լսում թշնամու վայրագությունների մասին, այլ զգացողություն ունես, որ այս ամենը նաև մեր օրերում ես տեսել, գուցե ոչ քո աչքերով, բայց գիտես, որ նման բան նաև 21-րդ դարում է տեղի ունենում՝ էլի քաղաքակիրթ աշխարհի լուռ հայացքի ներքո: Հակված չեմ մեղադրել օտարին, վստահ եմ՝ մարդն այնքան ուժեղ պիտի լինի, որ ինքն իր մասին հոգ տանի, նույնն էլ` պետությունը: Բայց անգամ Հայոց ցեղասպանության օրերին, երբ հայ տղամարդկանց նախապես զինաթափել էին, իսկ մարդկանց մեծամասնությունն ապրում էր թմբիրի մեջ՝ վստահ լինելով, որ իրենք աշխատող, ստեղծող, սուլթանին պարտաճանաչ կերպով հարկ վճարող քաղաքացիներ են, ինչո՞ւ նա պետք է ցանկանա բնաջնջել իրենց, շատերը դիմադրություն էին ցույց տալիս թշնամուն, փրկվում յաթաղանից կամ, ավաղ, դրա զոհը դառնում, բայց գլուխը չէին կախում թշնամու դեմ: «Խոդեդանում» մի հատված կա՝ «Յոթ օր» կոչվող, որտեղ պատմվում է Մուշի պաշտպանության ու ապստամբության մասին։ Թե ինչպես են հայ աշխատավորները, ֆիդայինները պայքարում էլ ավելի մեծաքանակ ուժերի դեմ, ոնց են դիմադրում հանուն իրենց հողի։ Մուշն, ի վերջո, ընկնում է, բայց ոչ առանց պայքարի: Նույնն էլ նաև Սասունի պարագայում է:

Կկարծեք, թե զուգահեռներ եմ տանում մեր իրականության հետ: Գուցե նաև այս զգացողությունն ունեմ, որ Մեծ եղեռնից հարյուրից ավելի տարի անց մեզ առաջարկում են կասկածելի խաղաղություն: Ունե՞նք երաշխիք, որ չենք մորթվելու, ինչպես մեր հայրենակիցներն Արցախում, որ չենք տեղահանվելու, ինչպես 2023 թվականին 120 հազար մարդ փակեց իր տան դուռն ու հեռացավ իր բնօրրանից՝ իր հետ տանելով մի քանի հագուստ, սրտի համար թանկ մի քանի իր: Իսկ մեզանից յուրաքանչյուրն ի՞նչ կվերցնի իր հետ, եթե ստիպված լինի լքել իր տունը: Եթե այս հարցը հնչի մեր ուղեղում, մեր սրտի մի անկյունում, գուցե այսօր ինչ-որ բան կարողանանք շտկել:

Զգացե՞լ եք՝ մեզ չեն պատմում Մուշի ու Սասունի ապստամբության, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերի մասին: Ակամայից սա զուգահեռեցի 44-օրյա, 2022 թ. սեպտեմբերի 13-ի և 2023 թ. սեպտեմբերի 19-ի պատերազմների հետ։ Ի՞նչ է ասում քարոզչամեքենան՝ փախան, դավաճանեցին, թողեցին, լքեցին, և այլն, և այլն։ Բոլոր թվարկվածները, վստահաբար, իրականության մեջ տեղի են ունեցել, բայց, ախր, այս երեք պատերազմների ու տարբեր տարիներին թշնամու դիվերսիոն հարձակումները զսպելու ժամանակ ժամկետային զինծառայողները, մեր բանակի սպաները սխրանքներ են գործել ռազմի դաշտում, թշնամուն զսպողը Հայկական բանակն է եղել, բայց քարոզչամեքենան սրա մասին գրեթե չի խոսում։ Իշխանության ներկայացուցիչները, հանձին վարչապետի պաշտոնը զբաղեցնողի, հայրենասիրությանը նոր որակումներ ու ձևակերպումներ են տալիս, օրինակ՝ նա ասում է, թե «պետք է հստակ հայտարարենք՝ որդեգրում ենք հայրենասիրության այն մոդելը, որը մեր բանակին, զինվորին առաջարկում է կոնկրետ խնդիր՝ պահպանել և պաշտպանել միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների անվտանգությունը»: Իսկ ինչո՞վ էր զբաղված հայ զինվորը տարիներ շարունակ: Բազմաչարչար ու անշնորհակալ գործ է այս մարդու մտքերը հասկանալն ու վերլուծելը, մեկմեկ դրանում ոչ միայն ռացիոնալության հատիկ չկա, այլ՝ ֆանտաստ հեղինակները երանի կտային նման մտքեր արտահայտելու համար:

Միանշանակ համաձայն եմ, որ պետք է խոսել բոլոր ոլորտներում առկա խնդիրների մասին, դա պարտադիր պայման է, եթե որպես պետություն և ազգ ցանկանում ենք առաջընթաց գրանցել: Նույն բանակի օրինակով. նրանք, ովքեր հանցանք են գործել բանակի ու պետության առջև, պետք է պատասխանատվություն կրեն։ Բայց... Պետք է խոսել նաև հերոսական դրվագների մասին: Ինչո՞ւ հիմա դա գրեթե չի արվում պետական մակարդակով: Մեր համոզմամբ՝ նպատակ կա կոտրել ազգի ու բանակի ոգին ու տեղ չթողնել ապագա հաղթանակների համար։ Ընդ որում՝ հաղթանակ ասելով՝ պետք չէ պաթոսային ու վերացական մի բան պատկերացնել: Հաղթանակի հիմքում իրատեսությունն է, հաշվարկը ու չընդհատվող աշխատանքը: Միայն այդ դեպքում կարելի է կորցրածը վերադարձնելու հույս ունենալ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում